«Վտանգավոր եւ անթույլատրելի հոգեբանական հնարքները» նախագահական ընտրությունների ժամանակ

Հոգեբան Գայանե Հարությունյանը հետաքրքիր հոդված է հրապարակել «Առավոտում», որտեղ մանրամասն մեկնաբանում է 2008թ. նախագահական ընտրությունների ընթացքում թեկնածուների կողմից կիրառված քաղական տեխնոլոգիաները:

Քանի որ վերջին նախագահական ընտրությունների հետ կապված բազմաբնույթ շահարկումներ են շրջանառվում, այսպես կոչված, վտանգավոր եւ անթույլատրելի հոգեբանական տարբեր հնարքներով հասարակության գիտակցության վրա ներգործելու մեթոդների վերաբերյալ, ապա այսօր արդեն մասնագիտական պարտքս եմ համարում իմ դիտարկումները ներկայացնել հասարակությանը:

[]

Կարծում եմ, 2008թ. նախագահական ընտրությունների ընթացքում բոլոր թեկնածուները ինտուիտիվ կամ գիտակցված, ինչպես նաեւ տարերայնորեն կամ պլանավորված ու նպատակաուղղված օգտագործել են քաղաքակիրթ աշխարհում ընդունված նորմալ PR տեխնոլոգիաներ, որոնց հիմքում ընկած են հոգեբանական ներգործության միջոցներ, մանիպուլյացիաներ, այդ թվում նաեւ՝ այդ «սարսափազդու» ՆԼԾ /նյարդալեզվաբանական ծրագրավորման/ հնարքները: Նման հնարքները հայտնի են հին ժամանակներից եւ միայն 20-րդ դարում են կանոնակարգվել ու հիմք ծառայել արդի կիրառական քաղաքագիտության կարեւոր ճյուղերից մեկի՝ «Քաղաքական PR» գիտակարգի կազմավորման համար:

Քաղաքական PR-ում այսօր կարեւոր դեր են կատարում երկու գործոն՝ քաղաքա-հոգեբանական խորհրդատվությունը եւ տեղեկատվական հոսքերի կառավարումը: Եթե առաջին գործոնի հաջող կիրառումը անմիջականորեն կապված էր բոլոր թեկնածուների անձնական շրջահայեցողությունից, ապա երկրորդի դեպքում իշխանական թեկնածուն ուներ մեծ առավելություն, քանի որ վերահսկում էր հեռուստաեթերը, որը ոչ միայն տեղեկատվական հոսքերի համար ամենամեծ լսարանն է ապահովում, այլեւ հոգեբանական ներգործության տեսանկյունից ամենաարդյունավետ լրատվամիջոցն է: Սակայն երկու գործոնների դեպքում էլ պետք չէ գերագնահատել PR տեխնոլոգիաների դերը թեկնածուին քվեներ բերելու գործում. արեւմտյան հետազոտությունները պարզել են, որ դրանք կարող են ավելացնել կամ պակասեցնել լավագույն դեպքում 5-7 տոկոս ձայն:

Շարունակությունը կարդացեք այստեղ…