«Մարդու իրավունքներ» կոչվող դատարկ դարձվածն Հայաստանում…

Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած փողոցային ծեծերի ու հարձակումների քանակը, որոնցից առնվազն երկուսը ընդդիմադիր հայացքներով հայտնի անձանց դեմ, լիուլի կբավարարեր Հայաստանում «մարդու իրավունքներ» հասկացությունը կեղծ կատեգորիա անվանելու համար:

Առավել մեծ արձագանք գտավ հայտնի իրավապաշտպան Միքայել Դանիելյանի եւ Հայաստանի Առաջադիմական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը: Բլոգերի կողմից բերված եւ իրար չհակասող փաստերը հետեւյալն են. Միքայել Դանիլեյանը եղել է խմած վիճակում, Տիգրան Ուրիխանյանը վերջինիս դիմել է հետեւյալ խոսքերով. «հերիք ա, կյանքներս կերար, ՑՌՈՒ-շնիկի մեկը, արվամոլներին ես պաշտպանո՞ւմ» եւ գազային ատրճանակից կրակոցներ արձակել, թեեւ այդպես էլ պարզ չէ` Դանիելյանի ուղղությամբ, թե՞ դեպի օդ: Հաջորդ աղմկոտ միջադեպը կապված էր երիտասարդական քաղաքացիական Սկսելա եւ Հիմա շարժումների առաջնորդ Արսեն Խառատյանի վրա կատարված հարձակման հետ, որի արդյունքում ընդիմադիր հայացքներով հայտնի երիտասարդը լուրջ վնասվածքներ էր ստացել: Ինչեւէ, Միքայել Դանիելյանի, Տիգրան Ուրիխանյանի, Արսեն Խառատյանի անունների հետ կապված ծեծուջարդերի այս մութ պատմությունների մեջ, սուտն ու ճիշտն իրարից զատել չկարողանալով, բլոգերն անցյալ շաբաթ տարվել էին սարկազմով ու դառը, իսկ հաճախ նաեւ չարախինդ քմծիծաղով:

Այսպես, առաջին միջադեպի հետ կապված` Օգոստոսն առաջարկում է հատուկ Ուրիխանյանի նման «առաջադիմական» հայացքներով երիտասարդների համար «Ստաբիլության ու համաչափ զարգացման նախարարություն» ստեղծել, որը կզբաղվի օտարերկրյա ֆինանսավորում ստացողներին եւ սեռական փոքրամասնությունների խնդիրներով զբաղվողներին կրակելով: Անզիպպդ բլոգը միջադեպը բնորոշում է որպես «ատելության հողի վրա իրականացված հանցագործություն» եւ խստորեն դատապարտում Ուրիխանյանի վարքը, Ուզողն էլ իր հերթին համադրելով միջադեպի վերաբերյալ տարբեր լրատվամիջոցների հրապարակումները, որտեղ խիստ բացասական լույսի տակ են ներկայացվում թե´ Միքայել Դանիելյանը, թե´ Տիգրան Ուրիխանյանը, ընթերցողին առաջարկում է ինքնուրույն եզրակացության հանգել: «Եվրոպական քաղաքակիրթ» երկրի մայրաքաղաքում նման միջադեպը խիստ բացասական երեւույթ է, գրում է Մարկ Գրիգորյանը, որը ժամանակին նույնպես հարձակման զոհ լինելով, չէր կարող հատուկ վերաբերմունք չունենալ Երեւանում բռնության ցանկացած դեպքի վերաբերյալ: Իսկ Դիտորդ բլոգին անհանգստացնում է այն հանգամանքը, որ իրավապաշտպանի նկատմամբ հարձակման այս միջադեպը փորձ է արվում ներկայացվել որպես «հերոսական» գործողություն «շպիոնի» դեմ:

Արսեն Խառատյանի դեմ տեղի ունեցած հարձակման վերաբերյալ էլ դատապարտող հայտարարություն են տարածել մի շարք բլոգեր, այդ թվում Հիմա երիտասարդական շարժման բլոգը.

Երեկ, մայիսի 28-ին, մոտավորապես ժամը 14-ին երեք անhայտ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել “Հիմա” երիտասարդական շարժման առաջնորդներից մեկը` Արսեն Խառատյանը:

[]

Մենք գնահատում ենք ահաբեկչության այս հերթական ակտը որպես ռեժիմի պատասխան համաժողովրդկան շարժման ակտիվացմանը և շարժման ակտիվիստներին ահաբեկելու ևս մեկ փորձ: Այս անգամ որպես թիրախ է ընտերվել մեր ընկեր Արսեն Խառատյանը, որը հայտնի է որպես հստակ քաղաքացիական դիրքորոշում ունեցող, ճշմատախոս անձ, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ջատագով և բարձր հեղինակություն ունի Հայաստանի հասարակության ամենատարբեր շրջանակներում:

Արսեն Խառատյանի դեմ կատարված հարձակումը դատապարտելով հանդերձ, Փիղը նշում է, որ մինչեւ հետաքննության անցկացումը չի ամեն ինչում մեղադրել իշխանություններին, նամանավանդ, որ Եվրախորհրդի հայտնի բանաձեւից հետո վերջիններիս նման միջադեպերը ամենեւին էլ ձեռնտու չեն:

Ասես այս խոսքերին ի պատասխան Nayasikus-ն էլ հեգնում է.

Если кого-то избили, ни в коем случае нельзя думать на властей, им это не выгодно. Скорее всего человек с разбега ударился об стенку сам, чтоб насолить всем власть имущим.

[]

Теперь по-быстрому. Если ты в тюрьме — значит так надо, если не согласен с первым пунктом — значит скоро будешь в тюрьме. Омбудсмен — продажная шкура — таких кадров выдворять надо из страны. И вообще, пора бы уже перестать быть наивными и спихивать все на нашу новую, нежную и прогрессивную власть. Помните священое правило: все плохое не выгодно властям, и значит, они этого не делали. Элементарно же…