Հայաստանը Եվրավիժում է

Հայաստանի թիվ մեկ հոգսն անցած շաբաթ Եվրատեսիլ պոպ-երգի մրցույթում հայ երգչուհի Սիրուշոյի ելույթն էր`համենայնդեպս այդպիսի տպավորություն էր ստեղծվում Հայկական ինտերնետային օրագրերը կարդացողի մոտ:

Սիրուշոյի, եւ նրա ներկայացրած «Քելե, քելե» երգի նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծացավ մրցույթի կիսաեզրափակիչում երգչուհու ոչ այնքան հաջող կատարումից հետո, որը շատերը բնորոշեցին որպես «պրոբլեմ ձայնի հետ»: Բլոգրելը այս առումով գրում է.

Սիրուրշոն այն հազվադեպ հայ աստեղից է, որը գրեթե ՄԻՇՏ գերադասում է երգել կենդանի հնչողությամբ, եթե կա այդպիսի հնարավորություն: Նրա ձայնը (կիսաեզրափակիչում) կոպտացած էր հնչում եւ թվում էր, թե նա կոկորդի մրսածություն ունի եւ ստիպված է մեծ ջանքեր գործադրել երգը կատարելու համար:

Լճակն էլ իր հերթին նշում է.

Առանձին վերցված, երգը ահագին լավն է: Ինչեւէ, նրա երկրպագուների զայրույթին արժանանալու վտանգը գիտակցելով հանդերձ նշեմ, որ իմ համեստ կարծիքով, համարը, որպես այդպիսին, չի ստացվել: Ձայնը նույնպես առանձնապես լավ չէ, իսկ պարային բեմադրությունը ընդհանրապես բանի պետք չէ:

«Ինչեւէ, լավն այն է, որ մենք հասանք եզրափակիչ, եւ որ Սիրուշոն ելույթ կունենա 5-րդ տեղում: Վատն այն է, որ մեր աղջիկը ակնհայտորեն վատ վիճակում էր կիսաեզրափակիչում», գրում է Դիտորդ բլոգը: Ինչեւէ, մայիսի 24-ին բլոգերներից շատերը շունչները պահած սպասում էին Եվրատեսիլի եզրափակիչին, թեեւ Ակունամատատա_Սերն, որինակ, բողոքում էր այն բանից, որ բոլորը գրում են միայն Եվրատեսիլի մասին:

Հա, ես իհարկե շատ ուրախ եմ եւ´ Ռուսաստանի, եվ´ Հայաստանի համար, որ մենք հասել ենք Եվրոտեսիլի եզրափակից, բայց սա արդեն չափն անցավ: Առանց այդ էլ բոլորին պարզ էր, որ երկուսն էլ եզրափակիչ կհասնեն»:

Բուն Եվրոտեսիլի երեկոն բլոգերներից Փիղն ու Ալխիմիկը անցկացրեցին Հանրային հեռուստատեսության ստուդիայում` մասնակցելով Եվրոտեսիլի ընթացքում այստեղ տեղի ունեցող թոկ-շոուին, որտեղ նրանց հրավիրել էին, իբրեւ հայկական բլոգոսֆերայի ներկայացուցիչներ:

Դե իսկ մրցույթի ավարտից հետո բոլորը իրենց պարտքը համարեցին շնորհավորել Հայաստանին 4-րդ տեղի առիթով, Ռուսաստանին 1-ին տեղի առիթով, ու ցանկանալ, որ հաջորդ տարի, Մոսկվայում կայանալիք Եվրատեսիլին ավելի լավ հանդես գանք: 527disign բլոգն օրինակ գրում է.

Սիրուշոն գրավեց 4-րդ տեղի Եվրատեսիլում, որի առիթով էլ նրան շնորհավորում եմ: Նկատելիորեն բարելավել էր այն պահերը, երբ շունչը չեր հերիքում, եւ, իմ կարծիքով, իր հնարավորությունների մաքսիմալ չափով գործեց: Ելույթն ինձ դուր եկավ:

Հետաքրքիր է, որ արդյունքներից գոհ էր նաեւ Բոյկոտ բլոգը, որը այս ամբողջ ընթացքում հայկական սփյուռքին կոչ էր անում չքվեարկել Սիրուշոյի օգտին, եւ փոխարենը քվեարկության վրա ծախսվելիք գումարները ուղարկելը մարտի 1-ի զոհերի ընտանիքներին: Նշելով, որ Եվրատեսիլը բոյկոտելու ձեռնարկը հաջողվել է, բլոգերը մեկնաբանում է.

Բոյկոտի հիմնական նպատակներից էր նաև կարծրացած կլիշեներ քանդելը, ինչը հատկապես երիտասարդությանը թույլ կտա ավելի ազատ մտածել և զերծ մնալ տարատեսակ բարդույթներից և նրանց մեջ չի ծագի այն միտքը, որ ոչինչ Սիրուշը թող գլխներիս …, բայց դե երկիր է ներկայացնում, էկեք քվեարկենք:

Եթե այս ձեռնարկը մի քանի հազար մարդու մտածելու տեղիք է տվել, իսկ դա այդպես է, ուրեմն այն հաջողվել է:

[]

Մի խոսքով, մի վախեցե’ք մեր մեջի արատավոր երևույթներից խոսել, և զանազան փղերը, ուզող չուզողները այլևս խոսելու բան չեն ունենա:

Ինչեւէ, Հայաստանը հերթական անգամ Եվրավիժեց, եւ այս անգամ հայտնվեց 4-րդ տեղում, արդեն սովորական դարձած 8-ի փոխարեն: Միանում ենք շնորհավորանքներին: