Երեւանի մամուլի ակումբի հայտարարությունը խոսքի եւ մամուլի ազատության վիճակի վերաբերյալ

Անցած նախագահական ընտրությունների հետեւանքով Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը, ողջ սրությամբ ընդգծում է ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում կոնկրետ, վճռական քայլեր կատարելու անհրաժեշտությունը: Եվ այդ բարեփոխումների արդյունավետության կարեւորագույն պայման է երկրում տեղեկատվական միջավայրի փոփոխությունը, խոսքի ազատության եւ ԶԼՄ-ների բազմակարծության ապահովումը:

Վերջին մեկ տարին փորձությունների շրջան էր Հայաստանի ԶԼՄ-ների համար: Լրատվամիջոցների ազատության վրա իշխանության հարձակումներն ակտիվացան 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո: Բավական է հիշել հեռարձակման ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու կառավարության հապշտապ նախաձեռնությունը, որը փաստորեն միտված էր հայաստանյան եթերից ՙԱզատություն՚ ռադիոկայանը դուրս մղելուն: Մի քանի ամիս անց սանձազերծվեց պետական մարմինների արշավն ընդդեմ Գյումրիում գործող ՙԳԱԼԱ՚ հեռուստաընկերության:

ՀՀ նախագահական ընտրություններից առաջ, դրանց ընթացքում եւ հետընտրական շրջանում հեռուստաընկերությունների մեծամասնության կողմից քաղաքական գործընթացների խիստ կողմնակալ լուսաբանումն ուղղակի հետեւանք էր հեռարձակվող լրատվամիջոցների նկատմամբ իշխանության ճնշումների ուժեղացման:

2008 թվականի մարտի 1-ից մինչեւ 20-ը Երեւանում հայտարարված արտակարգ դրությունն ուղեկցվում էր նախնական գրաքննությամբ, ինչի հետեւանքով դադարեցվել էր մի խումբ առաջատար թերթերի հրատարակությունը, արգելափակվել էին իշխանությունների հասցեին քննադատական հրապարակումներով հայտնի ինտերնետային կայքերը: Մի շարք հեռուստաընկերություններ իրադարձությունների միակողմանի, ընդդիմության համար վիրավորական լուսաբանմամբ անհանդուրժողականություն եւ թշնամանք էին տարածում քաղաքական դաշտի եւ հասարակության մի ստվար հատվածի նկատմամբ: Դրանով խախտվում էին ինչպես համընդհանուր իրավական եւ բարոյական նորմերը, այնպես էլ  Արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի համապատասխան դրույթները:

ՙՖրիդոմ Հաուս՚ միջազգային իրավապաշտպան կազմակերպության` ս. թ. ապրիլի վերջին հրապարակած 2007 թվականին աշխարհում մամուլի ազատության մասին զեկույցում Հայաստանի ԶԼՄ-ները  հերթական անգամ դասվեցին ՙոչ ազատների՚ թվին: Իսկ երկրում նախորդ տարվա համեմատ ԶԼՄ-ների ազատության մակարդակի երկու կետով անկումը ՙՖրիդոմ Հաուսը՚ բացատրեց առաջին հերթին ՙԽորհրդարանական եւ նախա•ահական ընտրությունների նախաշեմին իշխանությունների կողմից ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների ուժեղացմամբ՚:

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի 2008 թվականի ապրիլի   17-ի թիվ 1609 բանաձեւը փաստեց. ՙԹեեւ •ոյություն ունի բազմակարծ եւ անկախ տպա•իր մամուլ, իշխանությունների կողմից էլեկտրոնային լրատվամիջոցների եւ նրանց •ործունեությունը կար•ավորող մարմինների նկատմամբ իրականացվող վերահսկողության ընթացիկ մակարդակը,  ինչպես նաեւ` իսկապես անկախ եւ բազմակարծություն ապահովող հանրային հեռարձակողի բացակայությունը, խոչընդոտում են լրատվամիջոցների դաշտում բազմակարծության ձեւավորմանը եւ խորացնում քաղաքական համակար•ի նկատմամբ հանրության վստահության պակասի խնդիրը՚£

ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւի ընդունումից, Հայաստանում նախա•ահական ընտրությունների եւ հետընտրական իրավիճակի մասին մի շարք այլ միջազ•ային եւ տեղական կազմակերպությունների քննադատական հայտարարություններից հետո բավականին ժամանակ է անցել, սակայն տպավորություն է ստեղծվում, թե երկրի իշխանությունները համապատասխան •ործնական հետեւությունների չեն հան•ել: Ստեղծված իրավիճակը շտկելու համար Երեւանի մամուլի ակումբը առաջարկում է հետեւյալ առաջնահերթ քայլերը, որոնք անհրաժեշտ է իրականացնել առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում.

1. 2007 թվականի խորհրդարանական եւ 2008 թվականի նախա•ահական ընտրությունների ժամանակ, ինչպես նաեւ` հետընտրական ժամանակաշրջանում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազ•ային հանձնաժողովը (ՀՌԱՀ), որն անկախ կար•ավորող մարմնի կար•ավիճակ ունի եւ կոչված է ՙվերահuկել հեռուuտաընկերությունների եւ ռադիոընկերությունների •ործունեությունը՚ (ՙՀեռուստատեսության եւ ռադիոյի մասին՚ ՀՀ օրենք, հոդված 37, մաս 1), չկատարեց իր հիմնական •ործառույթներից մեկը եւ միջոցներ չձեռնարկեց կանխելու հեռարձակողների մեծ մասի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումները: Այս խնդիրն արտացոլվել է նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի 2008 թվականի մարտի 8-ին կայացրած որոշման մեջ եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` 2008 թվականի ապրիլի 25-ին տարածած Արտահերթ հրապարակային զեկույցում: Մասնավորապես, Սահմանադրական դատարանը •տավ,  ՙոր 2008թ© Հանրապետության Նախա•ահի ընտրության ընթացքում (…) Օրենքի պահանջների կատարմանը ձեւական մոտեցում է դրսեւորել Հեռուստատե¬սության եւ ռադիոյի ազ•ային հանձնա¬ժողովը£ Դրանց արդյունքում լրատվամիջոց¬ներում ոչ միայն տեղ են •տել կողմնակալ մոտեցումներ, այլեւ առանձին լուսաբա¬նումների ընթացքում արձանա•րվել են նաեւ իրավական ու բարոյական նորմերի խախտումներ՚£ Իսկ ՀՀ նախա•ահական ընտրությունների միջազ•ային դիտորդական առաքելության 2008 թ. փետրվարի 20-ի նախնական եզրակացության մեջ ասված է. ՙՀեռուստատեսության եւ ռադիոյի ազ•ային հանձնաժողովը ադեկվատ կերպով չի իրականացրել իրավական դրույթներին լրատվամիջոցների համապատասխանության վերահսկման իր լիազորությունները՚: ԵԽԽՎ 2008 թվականի ապրիլի 17-ի թիվ 1609 բանաձեւն ուղղակիորեն նշում է. ՙՊետք է երաշխավորել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազ•ային հանձնաժողովի, ինչպես նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անկախությունը քաղաքական շահերից£  Բացի այդ, պետք է վերանայել նշված մարմինների կազմավորման կար•ը` երաշխավորելու դրանցում հայաստանյան հասարակության իրական ներկայացվածությունը£  Այս ոլորտում Վենետիկի հանձնաժողովի եւ Եվրոպայի խորհրդի փորձա•ետների առաջարկությունները պետք է ի վերջո հաշվի առնվեն՚£ Այդ մարմինների կազմերի ձեւավորման մասին ժամանակին առաջարկներ էր արել նաեւ ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին իր` ՙՄամուլի ազատության վիճակը Հայաստանում՚  2006 թվականի զեկույցում` նշելով, որ դրանք ՙ… պետք է արտացոլեն երկրի քաղաքական-հասարակական բազմազանությունը եւ պետք է ներառեն ՀԿ-ներ եւ մասնա•իտական ընկերակցություններ՚:

Վերը շարադրվածից ելնելով` մենք պնդում ենք, որ անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում օրենսդրական փոփոխություններ կատարել` ապահովելու համար ՀՌԱՀ-ի ձեւավորմանը տարբեր քաղաքական ուժերի,  քաղաքացիական հասարակության մասնակցությունը, իսկ Հանձնաժողովի ներկա անդամներին կոչ ենք անում կամավոր հրաժարական տալ: Օրենսդրության արմատական փոփոխություններով նախատեսված կար•ով ՀՌԱՀ-ի նոր կազմի ձեւավորմամբ հնարավորություն կստեղծվի իրականացնելու ՀՀ Սահմանադրության 83.2 հոդվածի պահանջները, ինչպես նաեւ` ԵԽԽՎ 2008 թվականի ապրիլի 17-ի թիվ 1609 բանաձեւի առաջարկությունները:

2. Անցած մեկ տարվա ընթացքում առավել ակնհայտ է արտահայտվել Հայաստանի հանրային հեռուստաընկերության` իր կար•ավիճակին ու առաքելությանը չհամապատասխանող •ործունեությունը: 2008 թվականի նախա•ահական ընտրություններից առաջ եւ դրանց ընթացքում այս հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական ծրա•րերը ներկայացնում էին միակողմանի տեղեկատվություն եւ չէին պահպանում ՙՀեռուստատեսության եւ ռադիոյի մասին՚ ՀՀ օրենքի` քաղաքական բազմակարծություն ապահովելու պահանջը: Ավելին, իր •ործունեությամբ Հանրային հեռուստաընկերությունը ոչ միայն չէր նպաստում ազ•ային համաձայնությանը, այլեւ, ընդհակառակը, փոխադարձ ատելություն էր բորբոքում: Նույն ոճով էր այն աշխատում նաեւ հետընտրական շրջանում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հիշյալ զեկույցում արձանա•րվել է.  ՙ(…) անընդունելի լուսաբանման (խոսքը արտակար• դրության ժամանակաշրջանին է վերաբերում — ԵՄԱ) ամենացցուն օրինակը տալիս էր ՀՀ հանրային հեռուստաընկերության առաջին ալիքը (Հ1), որը ոչ միայն անտեսում էր Հրամանա•րի դրույթը, այլեւ խախտում էր ՙՀեռուստատեսային եւ ռադիոյի մասին՚ ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի պահանջները, այն է` հանրային հեռուստառադիոընկերությունում (…) հեռարձակվող հաղորդումներում քաղաքական դիրքորոշման •երակշռությունը (…) ար•ելվում է՚: 

Օրենսդրության, հանրային հեռարձակման չափանիշների, պրոֆեսիոնալ նորմերի խախտման ողջ պատասխանատվությունն ընկնում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի վրա: Մենք համարում ենք, որ  Խորհուրդում, օրենսդրական համապատասխան փոփոխությունների արդյունքում, պետք է հավասարապես ներկայացված լինեն ինչպես իշխող քաղաքական ուժերի, այնպես էլ ընդդիմության առաջարկած մասնա•ետները: Այդպիսով կկատարվի ԵԽԽՎ 2008 թ. ապրիլի 17-ի 1609 բանաձեւի առաջարկությունը. ՙ (…) օրենսդրությունը բարեփոխելուց զատ, իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն` ապահովելու հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի անկախությունն ու բազմակարծությունն առօրյա •ործունեության մեջ՚£ Եվ իբրեւ Հայաստանի հանրային հեռարձակման բարեփոխումների առաջին քայլ, մենք տեսնում ենք նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ողջ կազմի կամավոր հրաժարականը:

3. Խոսքի ազատության համար հատկապես վտան•ավոր նախադեպ էր 2008 թվականի մարտի 1-ից 20-ը Հայաստանում նախնական •րաքննության կիրառումը, թեպետ դա ար•ելված է ՀՀ օրենսդրությամբ, եւ Արտակար• դրություն հայտարարելու մասին ՀՀ նախա•ահի հրամանա•րով կամ որեւէ այլ պաշտոնական փաստաթղթով այն նախատեսված չէր:

Մենք պահանջում ենք` մարտի 1-ի դեպքերի ու դրան հաջորդած իրադարձությունների անկախ հետաքննությունը, որ պետք է իրականացվի ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւի համաձայն, ներառի նաեւ ուսումնասիրություն, թե ովքեր, ում հրահան•ով եւ ինչ իրավական հիմքով էին անցկացնում նախնական •րաքննություն, եւ պատասխանատուները պատժի ենթարկվեն ՀՀ օրենքներով:

4. Մենք պահանջում ենք դադարեցնել այլակարծության համար հետապնդումները լրատվամիջոցների նկատմամբ` ինչ պատրվակով էլ որ դա իրականացվի: Քաղաքական պայքարը չի կարելի վերածել ընդդեմ ժողովրդավարական արժեքների արշավի, ինչը ավելի է սրում առանց այն էլ լարված իրավիճակը եւ վտան•ում երկրի ապա•ան:

19 մայիսի, 2008 թ.