Հայաստանը աշխարհի առաջատարն է համակարգչային ապօրինի ծրագրերի տարածմամբ

Հայաստանը գլխավորում է աշխարհի այն երկրների ցուցակը, որտեղ մեծ տարածում ունեն համակարգչային ապօրինի ծրագրերը: Նման տեղեկություն է պարունակվում Business Software Alliance կազմակերպության այսօր հրապարակված զեկույցում:

DPA գործակալության վկայությամբ՝«սեւ ցուցակում» Հայաստանին հետեւում են Բանգլադեշը եւ Ադրբեջանը:

Ապօրինի ծրագրերը ամենաքիչ տարածումն ունեն Միացյալ Նահանգներում, Լյուքսեմբուրգում եւ Նոր Զելանդիայում:

«Համակարգչային անօրինական ծրագրերի օգտագործման հետեւանքով առաջացած կորուստները անցած տարի կազմել են 14 միլիարդ դոլար», — ասված է զեկույցում:

Այս մասին տեղեկացնում է «Ազատություն ռադիոկայանը»