Ոստիկանները ՀՀ քաղաքացիներին պաշտպանում են Սերժ Սարգսյանից

Ոստիկանությունը փակել է Երեւանի կենտրոն տանող փողոցներն ու մայթերը։ Օպերան եւ գրեթե ամբողջ Մաշտոցի պողոտան հայտնվել են անկանոն եռանկյունու մեջ, որի շուրջը ոստիկանական պատ է կառուցվել` սահմանափակելով անցորդների եւ մեքենաների մուտքը Պուշկին, Աբովյան, Մոսկովյան, Թումանյան եւ Փարպեցի փողոցների` կենտորն տանող հատվածները:

Համաձայն քաղաքապետարանի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության, փողոցները փակ կմնան այսօր` ժամը 10:30-ից 16:00-ն, քանի դեռ շարունակվում է նախագահի ինոգուրացիոն արարողությունը` Օպերայի դահլիճում:

Այդպիսով՝ մայրաքաղաքի բնակիչներին արգելվել է մոտենալ Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի շենքին, որտեղ կատարվում է Հայաստանի նախագահի պաշտոնամուտի արարողությունը։

Երեւանի կենտրոնի շրջափակումը ոստիկանների կողմից © Լուսանկարները` Արթուր Պապյանի, Երեւան, 2008