Տասնյակ ձերբակալություններ Հյուսիսային Պողոտայում

Երեւանի Հյուսիսային պողոտայում ամենօրյա դարձած «քաղաքական» զբոսանքները ամեն օր ուղեկցվում են ձերբակալություններով։ Այսօր ոստիկանությունը քաղաքի կենտրոնական այդ վայրից բերման ենթարկեց տասից ավելի քաղաքացիների:

Այսօր ոստիկանությունը Հյուսիսային պողոտայից բերման ենթարկեց տասնհինգ-քսան քաղաքացիների։ Ձերբակալվածների մեջ շատ էին կանայք։ Ոստիկանները նրանց ուղեկցում էին իրենց ՈւԱԶ-ներն ու մարդատար մեքենաները եւ տանում։

Ձերբակալվածների թվում են ազգագրագետ Հրանուշ Խառատյանի տղան՝ Արսեն Խառատյանը, ով հայտնի է, որպես երիտասարդական «Սկսել ա» շարժման մասնակից, Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ղեկավար կազմի անդամ Գագիկ Ներսիսյանը։

Հիշեցնեմ, որ այսօր հայտարարված էր Գրքաթերթության օր: Նախատեսվում էր, որ մասնակիցները իրենց հետ կբերեն կամ գիրք, կամ էլ թերթ և ժամը 18.30 ուղիղ շարքով կկանգնեն Հյուսիսային պողոտայի երկայնքով ու կսկսեն 15 րոպեի ընթացքում բարձրաձայն կարդալ իրենց գիրքը կամ թերթը:

Այնվազն տարակուսանք է հարուցում ոստիկանների կողմից նմանօրինակ պարզ ակցիաների նկատմամբ այսպիսի կոպիտ վերաբերմունը` այսքան հրապարակային կերպով: Ակնհայտորեն նպատակը մեկն է` վախեցնել ՀՀ քաղաքացիներին: Սակայն կարող եմ փաստել, որ առայժմ ստացվում է տրամագծորեն հակառակ արդյունք` մարդիկ ավելի են կատաղում:

Տեղեկատվության եւ տեսանյութերի աղբյուրը` E-channel.

Advertisements