Սերժ Սարգսյանը կպաշտոնադրվի Օպերայի շենքում

ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի պաշտոնադրության արարողությունը կկայանա ապրիլի 9-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, Հայաստանի Ազգային ժողովը ընդունել է որոշում, որի համաձայն` ապրիլի 9-ին ժամը 14:00-ին օպերային թատրոնի դահլիճում հրավիրվելու է խորհրդարանի հատուկ նիստ՝ Հայաստանի նախագահի պարտականությունների ստանձնման առիթով:

Որոշման օգտին կողմ է քվեարկել 85 պատգամավոր: 5 դեմ ձայները պատկանում են «Ժառանգություն» խմբակցության նիստին ներկա անդամներին, իսկ ձեռնպահ է քվեարկել միայն անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: