Ռոբերտ Քոչարյան ը հայտնել է, որ շուտով կմեղմացվեն ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումները


Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ճեպազրույց է ունեցել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ի թիվս այլ հարցերի` լրագրողները փորձել են նաեւ ճշտել տեղեկությունն այնմասին, ըստ որի` Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել է իշխանություններին մարտի 21-ին հանրահավաք անցկացնելու թույտվություն ստանալու նպատակով:ՙԿարծում եմ մի քիչ ժամանակ է պետք հանգստանալու՚,-նշել է երկրիղեկավարը` հայտարարելով. ՙԵրբ հասարակությունը բավականաչափ բեւեռացված է եւ ընդամենը 11 օր առաջ մենք, իբրեւ հանրահավաքի հետեւանք, ունեցել ենք լուրջ բախումներ եւ կորուստներ, հանրահավաքների մասինխոսելն այսօր ուղղակի անհեթեթություն է եւ սադրանք՚: Երկրի ղեկավարը հայտնել է, որ վերանայվում է եւ շուտով կմեղմացվեն ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումները, իսկ արտակարգ դրության ռեժիմըերկարացնելու որեւէ նպատակ առայժմ չկա: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքով` դա նշանակում է, որ արտակարգ դրությունը մեղմացնելու մոտեցումը շարունակվելու է:Անկասկած, վերջին իրադարձություններն իրենց ազդեցությունն են ունեցել նաեւ երկրի տնտեսության վրա: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադառնալով այս հարցին` նկատեց, որ նման զարգացումներնառաջին հերթին հարվածում են տուրիզմի ոլորտին: Ներկայումս տուրիստների հոսքը Հայաստան էապես նվազել է ու տուրիստական գործակալություններն ահազանգում են, որ առաջիկա մի քանի ամիսների համար արդենձեւավորված տուրիստական փաթեթներից, ուղղակի, կան հրաժարվողներ: Սա այն դեպքում, երբ անցած տարի Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը հատել է 500 հազարի սահմանագիծը: 510 հազար զբոսաշրջիկ էրնախորդ տարի հյուրընկալել մեր երկիրը: ՙԻսկ տուրիզմը բիզնեսի այն բնագավառն է, որտեղ եկամուտներն առավել հավասարաչափ են վերաբաշխվում երկրում. կարելի է ասել` տնտեսության մեջ ամենաժողովրդավարականոլորտն է, որից շահում են բոլորը` սկսած տաքսու վարորդից, տարբեր սուվիներներ արտադրողներից, վերջացրած կրպակի տիրոջով ու արվեստի աշխատողներով՚,- նկատեց երկրի ղեկավարը: Ափսոսանքով եմ ասում, բայց այն, ինչ կատարվեց խփեց մեր ժողովրդի գրպանին եւ անկարգություններ հրահրողները մտել են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու գրպանը: Անկասկած: Նորընտիր նախագահը եւկառավարությունը, որը պետք է ձեւավորվի ապրիլի 9-ից հետո պետք է շատ ակտիվ միջոցառումներ ձեռնարկեն երկրի համբավը վերականգնելու համար: Տուրիստներին կայուն երկիր է պետք եւ սա է առաջին անհրաժեշտպայմանը: Այդ կայունության նկատմամբ վստահությունը վերականգնելու ուղղությամբ շատ ակտիվ միջոցառումներ երկրում պետք է իրականացվեն, ինչը բխում է բոլորի, յուրաքանչյուր քաղաքացու շահերից՚,-ասացնախագահը:Անդրադառնալով արտակարգ դրության պայմաններում զանգվածային լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերանայման հարցին` նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախ հիշեցրեց, որ իր մամուլիխոսնակն օրեր առաջ արդեն հայտարարել էր, որ այս մասով տեղի էր ունենում վերանայում, ապա` նաեւ տեղեկացրեց.ՙ Այսօր երեկոյան, կամ վաղը առավոտյան ես կստորագրեմ մի հրամանագիր, որով մոտեցումը կփոխվի:Հիմա արտակարգ դրության շրջանակներում մենք ձեզ ասում ենք, թե ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ դուք ինչ կարող եք անել: Հրամանագիրը ստորագրելուց հետո մենք ձեզ ասելու ենք` ինչ չի կարելի անել: Շատնեղ են լինելու այդ սահմանափակումները, որոնք միայն վերաբերելու են սադրիչ գործողությունների, ակնհայտ սուտ լրատվության տարածմանը եւ դուք բոլորդ շատ ավելի ազատ եք լինելու` ձեր կարծիքը արտահայտելու, մոտեցումները, վերլուծականները: Ուղղակի պետք է ավելի ուշադիր լինեք եւ միայն ստուգելուց հետո լուրերի հատվածով հրապարակեք, պատասխանատվության զգացումը պետք է ավելի բարձր լինի, որ ձերգործունեությունը չվնասի երկրի կայունությանը: Սա է լինելու մոտեցումը եւ դեռ որեւէ նպատակ արտակարգ դրությունը երկարացնելու չունենք՚: ՙԴա նշանակում է, որ արտակարգ դրությունը մեղմացնելու մոտեցումը շարունակվելու է՚,-ասաց երկրի ղեկավարը` նաեւ տեղեկացնելով, որ մինչ օրս արտակարգ դրության ռեժիմի խախտման որեւէ միջադեպ չի եղել,վիճակը հանգիստ է եւ վերահսկվում է ամբողջությամբ: ՙԱկնկալում եմ ձեզանից նաեւ ըմբռնումով մոտենալ ժամանակավոր սահմանափակումներին՚,-լրագրողներին դիմեց երկրի ղեկավարը:Ընդհանուր առմամբ գնահատելով երկրի ներքաղաքական մթնոլորտը` Ռոբերտ Քոչարյանն ասաց.ՙԱպշեցնում են բանբասանքների ծավալը եւ շատ դեպքերում նաեւ բովանդակությունը: Ուղղակի զարմանում ես, թե ինչպեսեն նման կարգի բանբասանքներ տարածվում եւ ինչու է, ընդհանրապես, այս երեւույթն առկա մեզանում: Միգուցե նաեւ է, որոշակի լրատվության պակասն է:Նախագահի համոզմամբ` ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումներին վերաբերող սպասվելիք հրամանագիրը ինչ-որ տեղ հնարավորություն կտա տալ այդօրինակ հարցերին լուծում:Ներքաղաքական վերջին իրադարձությունների համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքականության, մասնավորապես, ԼՂ հիմնահարցի կարգավորման մասին խոսելով` Ռոբերտ Քոչարյանը նկատեց, որ որքան թույլլինի Հայաստանը եւ երկրի նախագահը որքան ավելի թույլ դիրքերից հանդես գա, այնքան ավելի մեծ կլինի նման երկրին եւ նման նախագահին ճնշելու գայթակղությունը: