Human Rights Watch-ի երկու հաղորդագրությունները

Թարգմանությունը պաշտոնական չէ 

Առաջին զեկույցը.

ՀԱՅԱՍՏԱՆ. ԵՐԵՎԱՆՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԾԵԾՈՒՄ Է ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ
Արտակարգ իրադրությունը  կապանքներ ե դնում քաղաքացիական ազատության և ազատ մամուլի վրա
 
(Նյու Յորք, 2-ը մարտի, 2008թ.) – Հայաստանի ոստիկանությունը Մարտի 1-ին կիրառեց լրացուցիչ ուժ և բռնություն գործադրեց՝ վերջերս տեղի ունեցած ընտրությունների արդյունքների դեմ դուրս եկած .բողոքող. խաղաղ ցուցարարներին ցրելու համար -այսպես է ասել Human Rights Watch-ն այսօր : Ցուցարարներին ճնշելուց հետո Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշում ընդունեց Երևանում մտցնել արտակարգ իրադրություն՝ մինչև 2008 թվականի մարտի 20-ը: Ամբողջ գիշեր Երևանի կենտրոնում գտնվել են զինված ոստիկաններ:
 Համաձայն Արմենինֆո  լրատվական գործակալության, ոստիկանությունը շրջապատել և կնքել է ընդդիմության A1+ լրատվական գործակալությունը , արգելելով աշխատակիցներին ինչպես ներս մտնել, այնպես էլ դուրս գալ:
«Հայաստանի կառավարությունը պետք է ձեռնպահ մնար բռնության և ուժի կիրառումից և պարզ դարձներ, որ չի հանդուրժի ոստիկանության կողմից լրացուցիչ ուժի կիրառումը»,- ասաց Հոլի Քարթները՝ Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրենը:«Քաղաքական ճգնաժամը կառավարությանը քարտ բլանշ չի տալիս իր ուզածի պես պատասխանելու ցուցարարներին» :
 
Մի քանի ականատեսներ պատմեցին Human Rights Watch-ին, որ Մարտի 1-ին, ժ. 6:30-ին, Հայաստանի ոստիկանության հատուկ ուժերը բռնությամբ ցրել են Երևանի Ազատության հրապարակում արդեն 11-րդ օրն ընթացող հաստատված ընտրակեղծիքների դեմ կազմակերպված հանրահավաքը, ծեծելով ոստիկանական մահակներով և երկաթե ձողերով:
Ոմանք փախուստի դիմեցին, երբ ոստիկանները հարձակվեցին իրենց վրա: Տասնյակ մարդիկ հաղորդել են, որ ունեն ծանր վնասվաքներ, իսկ ավելի քան 100 ցուցարարներ ձերբակալվել են: Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով  վերջին ամսում հիմնական ընդդիմադիր ուժն էր նախագահական ընտրություններում, գտնվում է տնային կալանքի տակ, քանի որ ոստիկանությունը շրջափակել է նրա տունը: Ընդդիմության ամենաքիչը 6 առաջնորդներ  նույնպես ձերբակալվել են  մարտի 1-ին՝ ապօրինի ցույցերի կազմակերպման համար:
 
 Ռ.Քոչարյանի մամլո գրասենյակը հաղորդեց, որ արտակարգ իրադրության պայմաններում  հանրահավաքներն ու գործադուլները  կարգելվեն , իսկ տեղաշարժման ազատությունը , ինչպես նաև ոչ պետական հեռարձակումները խստիվ կկրճատվեն: Երևանում ընդհատվել է ինտերնետային և արբանյակային հաղորդակցությունը:
 
Առավոտյան, ավելի ուշ՝ ցուցարարները հավաքվեցին Երևանի կենտրոնում, ֆրասիական դեսպանատան դիմաց. Օրվա ընթացքում նրանց քանակությունը նկատելիորեն աճեց, նմանապես և ոստիկանների թիվը: Մի ցուցարար պատմեց Human Rights Watch-ին, որ ոստիականները զինված են ռետինե մահակներով, էլեկտրաշոկի սարքավորումներով և ջրցան հրանոթներով:.Հանրահավաքը դեռևս շարունակվում էր դեսպանատան առաջ, երբ հայտարարվեց արտակարգ իրադրությունը, հետո ոստիկանությունը օդը կրակեց՝ ցրելու համար ցուցարարներին,- հաղորդում են լրատվական կազմակերպությունները:
 
Ընդդիմության ցույցերը հետևեցին փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններին, այն բանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղթող հայտարարեց վարչապետ Սերժ Սարգսյանին՝ ձայների 53 տոկոսով: Համաձայն պաշտոնական  տվյալների, ընդդիմության թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքել էր ձայների 21.5 տոկոսը: Լևոն Տեր-Պետրոսյանի տասնյակ հազարավոր  համակիրներ փետրվարի 20-ին դուրս եկան  Երևանի կենտրոնական փողոցները՝ բողոքելու համար ընտրությունների հայտարարված արդյունքների դեմ և հայտարարելու, որ իրենք համոզված են, որ եղել են ընտրակեղծիքներ:. (http://hrw.org/english/docs/2008/02/21/armeni18128.htm). Բողոքը խաղաղորեն շարունակվեց Ազատության հրապարակում հաջորդ 10 օրերի ընթացքում: Որոշ ցուցարարներ  հրապարակում վրաններով նստացույցի նստեցին:
Երևանի քաղաքապետը կոչ արեց ընդդիմությանը ավարտել Ազատության հրպարակի ցույցը, քանի որ դրա համար թույլտվություն չկար: Երևանի քաղաքապետարանը փետրվարի 25-ին հանդես եկավ հայտարարությամբ, որ ցույցերը արտոնված չեն և համոզում էր ցուցարարներին  դադարեցնել դրանք: Երկու օր հետո հայաստանյան ոստիկանությունը հայտարարություն արեց, որ ստիպողաբար դադարեցվելու են ցույցերը:
 Մարտի 1-ին, մոտավորապես 6:30-ին ընդդիմության  մի քանի հարյուր համակիրներ գտնվում էին իրենց վրաններում, երբ ժամանեց ոստիկանությունը և սկսեց ցրել նրանց: Տեղեկությունն այն մասին, որ ներքին զորքերը մոտենում են, ցուցարարներին հասավ միայն առավոտյան ժ. 6:00-ից հետո:  Մի 30 տարեկան ականատես, որը պատժվելու վախից չցանկացավ ներկայանալ, պատմեց Human Rights Watch-ին, որ հատուկ նշանակության զորքը՝ մի քանի շարք կազմած, սաղավարտներով, պլաստիկ վահաններով և ռետինե մահակներով՝ սկսեց մոտենալ Ազատության հրապարակի աջ և ձախ կողմերից:  Ականատեսը ասաց, որ ոստիկանությունը, առանց նախնական զգուշացման, ջուր բաց թողեց ցուցարարների վրա, օգտագործել ռետինե մահակներ և էլեկտրական հրիչներ:
«Մարդիկ սկսեցին վազել դեպի Հյուսիսային պողոտա, բայց նրանց հետևում էր ոստիկանությունը» ,- ականատեսը պատմում էր Human Rights Watch -ին:
Ականատեսը եղել է փախուստի դիմողների մեջ իր հոր և փոքր եղբոր հետ, բայց ոստիկանությունը բռնել է նրան թիկունքից ու ծեծել ռետինե մահակով՝ խփելով գլխին ու մեջքին:
«Ես  վայրկենապես կորցրեցի գիտակցությունս գլխիս խփելուց հետո և ընկա»,- պատմել ե նա Human Rights Watch — ին: « Հետո, երբ գիտակցության եկա, տեսա, որ եղբայրս ինձ տանում էր հրապարակից հեռու: Գլուխս արյունահոսում էր և գլխարկս ամողջովին պատված էր այրունով»:
 
Ականատեսի ճակատի աջ մասում 8 կար դնելու անհրաժեշություն եղավ: Նա խորը կապտուկներ ունի իր աջ ձեռքի, մեջքի և ոտքերի վրա: Վախենալով ձերբակալվելուց, նա հրաժարվեց գնալ հիվանդանոց և փնտրում էր  բժշկական օգնություն մասնավոր բժշկի մոտ: Նրա հայրը և եղբայրը նույնպես ունեին կոտրվածքներ և կապտուկներ իրենց մեջքի և գլխի վրա, սակայն շտապ բուժօգնության կարիք չունեին:
 Հայաստանում մարդու իրավունքներով զբաղվող մի փաստաբան Human Rights Watch-ին հաղորդեց ոստիկանության կատարած նմանատիպ արարքների մասին, որ իրեն էին պատմել ականատեսները:

Ոստիկանության գործողությունները տևել են 15-20 րոպե, Բայց այդ մասին լուրը տարածվելուց հետո ավելի շատ մարդ է ուղղվել դեպի հրապարակ: Առնվազն 2 ականատես առանձին պատմել են  Human Rights Watch — ին, թե ինչպես ոստիկանությունը հարձարկվեց, ծեծեց և ձերբակալեց 20-30 հոգուց կազմված խմբերի, ովքեր փորձում էին հավաքվել հրապարակի մոտ:
Ընդդիմադիր Ժառանգություն կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատմեց  Human Rights Watch — ին , որ ինքը գնացել է Երևանի կենտրոնի ոստիկանություն մոտավորապես ժամը 9:00-ին և տեսել, թե ինչպես են ոստիկանության մեքենաներով  բերել ձերբակալվածներին, նրանց այլ մեքենաների մեջ տեղափոխել և տարբեր տեղեր տարել: Նա այդտեղ կանգել է մոտ 1 ժամ և հաշվել առնվազն 100 ձերբակալվածի: Ըստ Զ.Փոստանջյանի, շտապ օգնության 2 մեքենա նույնպես կայանել  էին ոստիկանության դիմաց, դրանցից մեկի մեջ նա տեսել է անգիտակից վիճակում գտնվող մի երիտասարդի՝ դեմքի և մարմնի վրա արյան հետքերով: Նա նկարագրում է նաև մի երեխայի, որն իր կարծիքով կլիներ մոտ 10-12 տարեկան, ծեծի ակնհայտ նշաններով:
 Human Rights Watch-ը չկարողացավ պարզել նրանց վնասվածքների պատճառները:
Ըստ Ավետիք Իշխանյանի (Հայաստանի հելսինկյան կոմիտե), ոստիկանությունը ձերբակալել է նաև ընդդիմության մի քանի առաջնորդների՝ Արամ Մանուկյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Հրանտ Բագրատյանին, Վահագն Հայոցյանին  և Վահագն Խաչատրյանին, մեղադրելով նրանց չարտոնված հանրահավաք կազմակերպելու քրեական հանցագործության մեջ: Համաձայն ընդդիմության լուրերի «Լրագիր» վեբ կայքի,  Արամ Մանուկյանն ու Հրանտ Բագրատյանը հետագայում, օրվա ընթացքում ազատ են արձակվել:
 
Փոստանջյանը պատմել է Human Rights Watch — ին, որ մի լրագրող՝ Գագիկ Շանշյանը, ձերբակալվել է և գտնվում է Երևանի ոստիկանության Զեյթունի բաժանմունքում, բայց անգամ մի քանի ժամ հետո էլ նրա փաստաբանը չի կարողացել նրա հետ հանդիպել:
«Անգամ արտակարգ իրադրության պայմաններում կալանքի տակ գտնվողները և քրեական հանցագորության մեջ մեղադրվողները իրավունք ունեն փաստաբանի հետ հանդիպման»,- ասում էր Քարթները:
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (որի մաս է կազմում նաև Հայաստանը) Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային համաձայնության 9-րդ հոդվածը  տալիս է երաշխիքներ , որոնք պետք է ուղեկցեն նրանց, ովքեր կորցրել են իրենց ազատությունը, և փաստաբանի հետ հանդիպումը այդ երաշխիքներից մեկն է:
Պետական տեղեկատվության աղբյուրները ցույց տվեցին ոստիկանական զինամթերքի պաշարներ, որոնք իբր թե հայտնաբերվել են ազատության հրապարակում ցուցարարներին ցրելուց հետո, ներառյալ մահակներ, ատրճանակներ, նռնակներ, և գազի կապսուլաներ: Այդ հաղորդումը կտրականորեն մերժվեց ընդդիմության կողմից:
«Հայաստանյան կառավարությունը հպարտ է, որ ունի ժողովրդավարականի իմիջ», — ասաց Քարթները: «Խաղաղ ցուցարարներին ծեծելը անհարիր է այդ իմիջի հետ և ոտնահարում  է այն պարտավորությունները ,որ Հայաստանը վերցրել է մարդու իրավունքների օրենքի շրջանակներում»:
 
Կարդալու համար Human Rights Watch-ի նորությունների թողարկումը Հայաստանում ընտրությունների հետ կապված բռնությունների մասին, այցելեք
http://hrw.org/english/docs/2008/02/21/armeni18128.htm
 
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել
Թբիլիսիում,  Գիորգի Գիա  (Վրացերեն, ռուսերեն, անգլերեն): +995-77-42-12-35 (բջջ);
Նյու Յորքում Ռեյչլ Դենբեր (Անգլերեն, Ռուսերեն, Ֆրանսերեն): +1-212-216-1266; or +1-917-916-1266 (բջջ):

2-րդ զեկույցը

Հայաստան. ոստիկանության կողմից ցույցերի և անկարգությունների ճնշման արդյունքում քաղաքացիներ են զոհվել
Իշխանությունները պարտավոր են անհապաղ քննել մահացության հանգեցնող ուժի կիրառման փաստը
(Նյու Յորք, մարտ 2,2008) — Հայաստանի կառավարությունը պարտավոր է ձեռնարկել 2008-ի մարտի 2-ին ցույցերի և անկարգությունների ճնշման նպատակով անվտանգության ուժերի կողմից` մահացության հանգեցնող ուժի կիրառման փաստի ահապաղ և անկախ քննություն, հայտարարել է” Մարդու իրավունքների հսկողություն” (ՄԻՀ) կազմակերպությունն այսօր: Բռնությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 20-օրյա արտակարգ դրություն է հայտարարել, կանխելու համար ընդդիմադիր ցուցարարների կողմից հասարակական կարգի խախտման ենթադրյալ վտանգը:
Ըստ Հայաստանի Առողջապահության նախարարության տեղեկատվության` մայրաքաղաք Երևանի կենտրոնում  մարտի 1-ին և 2-ին ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվել է առնվազն ութ հոգի: Երևանում տեղաբաշխված ռազմական ուժերն օգնել են ճնշելու բողոքներն ու անկարգությունները: Նախարարությունը տեղեկացնում է նաև 131 վիրավորների (այդ թվում, ծանր) մաին, որոնցից 57-ը ոստիկաններ են: Ըստ լրագրողների և այլ դիտորդների` Երևանից ստացվող հաղորդումների, ցուցարարներից շատերը անհայտ կորած են:
“Հայաստանի կառավարությունը պարտավոր է անհապաղ քննել, թե արդյո՞ք ոստիկանության և բանակի կողմից մահվան հանգեցնող ուժի կիրառումը համապատասխանել է միջազգային ստանդարտներին — ասում է “Մարդու իրավունքների հսկողություն” կազմակերպության` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կառավարիչ Հոլլի Քարթնըրը — հասարակական կարգի պաշտպանությունն իրականացնելիս, կառավարությունը կարող է մահվան հանգեցնող ուժ կիրառել միայն կյանքի պաշտպանության հույժ անհրաժեշտության պարագայում:” 
Բողոքները սկիզբ են առել այն ժամանակ, երբ փետրվարի 20-ին նախագահության ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրները դուրս ելան փողոց Երևանի կենտրոնում` մերժելու ընտրությունների պաշտոնապես հայտարարված արդյունքները, որոնք իրենք կեղծիք են համարում:
(http://hrw.org/english/docs/2008/02/21/armeni18128.htm).
Հետագա 10 օրերի ընթացքում խաղաղ բողոքներ էին ընթանում Ազատության հրապարակում, որտեղ որոշ ցուցարարներ գտնվում էին մշտապես` վրաններում: Մարտի 1-ի վաղ առավոտյան Հայաստանի անվտանգության ուժերը բռնությամբ ցրել են մարդկանց:
Ցուցարարներից և ականատեսներից շատերը պատմել են ՄԻՀ-ին, որ բռնություննրն սկսվել են մարտի 1-ի երեկոյան, երբ ցուցարարները չեն ենթարկվել ոստիկանության` ցրվելու հրահանգին: Ոստիկանությունը ծրագծող փամփուշտներով (tracer bullets) կրակահաերթեր է արձակել, որնք էլ, ինչպես ենթադրվում է, հանգեցրել են մահացության առաջին դեպքերին, այդ թվում, ցուցարարներից մեկի մահվանը:
Մարտի 1-ի առավոտից ցուցարարներն սկսել են հավաքվել Երևանի կենտրոնում, Ֆրանսիական դեսպանատան մոտ: Օրվա ընթացքում նրանց թիվն զգալիորեն ավելացել է, ավելացել է և ոստիկանության քանակը: Դիտորդները հաղորդում են, որ ոստիկանությունը զինված է եղել ռետինե մահակներով, էլեկտրոշոկի սարքերով, բրանդսպոյտներով, և որ ռազմական ուժերը ժամանել են զրահապատ մեքենաներով: Տեղում եղած լրագրողները պատմում են, որ ժողովուրդն սկսել է պատրաստվել դիմադրելու անվտանգության ուժերին, զինվելով քարերով, փայտե և երկաթե ձողերով: Ցուցարարներից մեկն ասել է, որ մարդիկ մոտակա զբոսայգու նստարաններն ու ցանկապատերն են օգտագործել, երկաթե և փայտե ձողեր ձեռքբերելու համար:
Երեկոյան 5-ին կամ 6-ին մի քանի տասնյակ հազարավոր ժողովուրդ է հավաքվել ֆրանսիական դեսպանատան մոտ: Ցուցարարներից մեկն ասել է, որ մարդիկ ցանկանում էին շարժվել դեպի Լևոն Տեր-պետրոսյանի տունը, քանի որ վերջինս գտնվում է տնային խիստ կալանքի տակ, և տունը շրջապատված է ոստիկանությամբ: Ցուցարարները, սակայն, բարիկադներ են կառուցել իրենց գտնված վայրում, օգտագործելով ավտոմեքենաներ և ավտոբուսներ:
Ականատեսները պատմում են, որ ուժգին բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ ծրագծող փամփուշտից սպանվել է մի ցուցարար: Վրդովված ցուցարարները վրեժի կոչերով հարձակվել են անվտանգության ուժերի վրա: Տեղացի մի դիտորդ, որը դիտել է դեպքի տեսապատկերը, պատմել է ՄԻՀ-ին, թե ինչպես ցուցարարները բարձրացրել են մահացած մարդու (շուրջ 50 տարեկան) մարմինը և դրել մի ավտոմեքենայի վրա: Ականատեսները հաղորդում են, որ ցուցարարները դրանից հետո հարձակվեցին ոստիկանության վրա, և ոստիկաններն ընկրկեցին: Մի ցուցարար պատմել է ՄԻՀ-ին, որ երիտասարդ ցուցարարների մի խումբ հետ է մղել ոստիկաններին, այրել է ոստիկանական մեքենան և ջարդել խանութի ապակիները:
Մոտակայքում գտված մարդիկ պատմել են ՄԻՀ-ին, որ կրակոցների ձայներ են լսել: Մի տեղացի ականատես, որը բախումները պատկերող տեսանյութ է դիտել, պատմել է ՄԻՀ-ին. “Ես տեսա արյան առատ հետքեր, մարդկային մարմնի մասեր, մի քանի դիակ… առնվազն ութ ոստիկանական մեքենա էր վառվում… բազմաթիվ վիրավորներ կային, որոնք օգնության էին կանչում և ջուր էին խնդրում, բազմաթիվ մարդիկ, գլխի բաց վերքերով, ասում էին, որ ոստիկանությունն է հարձակվել իրենց վրա… Ես տեսել եմ նաև վիրավոր ոստիկանների, արյուն, արյան ծով:”
“Ոստիկանությունն ու անվտանգության ուժերը ծայր աստիճան դժվարին կացության մեջ են եղել, ասում է Քարթնըրը, բայց նրանք, միևնույնն է, պարտավոր են հետևել մահվան հանգեցնող ուժի կիրառման ստանդարտներին:”
Միացյալ ազգերի` իրավապահպան մարմինների կողմից ուժի և հրազենի կիրառության վերաբերյալ հիմնարար սկզբունքները կոչում են իրավապահպան պաշտոնյաներին գրգռված զանգվածների դեմ հրազեն կիրառել միայն այն դեպքում, երբ պակաս վտանգավոր միջոցներն անկիրառելի են և միայն նվազագույն անհրաժեշտ չափով: Մահվան հանգեցնող ուժի կիրառումը թույլատրելի է միայն այն դեպքերում, երբ առանց դրան վստահաբար հնարավոր չէ կյանքի փրկությունը, և երբ պակաս ծայրահեղ միջոցներն անբավարար են կյանքը փրկելու համար:
“Մարդու իրավունքների հսկողությանը” խորապես մտահոգում են լրագրողներից և տեղի դիտորդներից ստացած զեկույցներն այն մասին, որ ցուցարարներից շատերն անհայտ կորած են: Ներկա հատուկ դրության պայմաններում, լրատվամիջոցների խիստ սահմանափակման պարագայում ընտանիքի անգամների համար դժվար է տեղեկություն ստանալն իրենց իրենց կորած հարազատների մասին:
“Հայաստանի իշխանություննրը պետք է անհապաղ հրապարակեն զոհերի ցուցակը, ինչպես նաև կալանվածների և ձերբակալվածների անունները, ասում է Քարթնըրը, բացի այդ, իշխանությունները չպիտի օգտագործեն հատուկ դրությունը տեղեկատվության ազատության անհիմն սահմանափակումներ կատարելու համար:”
Համաձայն “Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին”  միջազգային կոնվենցիայի (ՔՔԻՄԿ), որը ստորագրել է Հայաստանը, պետություններն իրավունք ունեն հայտարարված հատուկ դրության ընթացքում սահմանափակելու որոշ ՔՔԻՄԿ իրավունքներ այն դեպքում, երբ հայտարարված է “ազգի գոյությունը վտանգող հատուկ դրություն”: Իրավունքների և ազատությունների սահմանափակումները թույլատրելի են միայն, եթե իրավիճակն անխուսափելիորեն պահանջում է այդպիսի սահմանափակումներ: Պետությունները պարտավոր են բոլոր հանգամանքներում երաշխավորել կյանքի իրավունքը, կտտանքների և հալածանքների արգելքը, անձի ազատության և ապահովության իրավունքը, արդար դատավարության իրավունքը, մտքի, խղճի և կրոնի ազատությունը, ինչպես և մյուս իրավունքները:
Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան նույնպես երաշխավորում է նույն իրավունքները:
“Մարդու իրավունքների հսկողության” լրատվությունը` մարտի 1-ի առավոտյան ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանության կողմից գերառավել ուժի կիրառման վերաբերյալ, տես`  http://hrw.org/english/docs/2008/03/02/armeni18189.htm
    
  Մարդու իրավունքների հսկողության” լրատվությունը` Հայաստանում ընտրությունների ընթացքում կիրառված բռնությունների մասին տես` http://hrw.org/english/docs/2008/02/21/armeni18128.htm
Հավելյալ տեղեկություններ ստանալու համար խնդրեմ կապվեք`

Թբիլիսիում`  Գիորգի Գիա  (Վրացերեն, ռուսերեն, անգլերեն): +995-77-42-12-35 (բջջ);
Նյու Յորքում` Ռեյչլ Դենբեր (Անգլերեն, Ռուսերեն, Ֆրանսերեն): +1-212-216-1266; or +1-917-916-1266 (բջջ):