Ինտերնետը Հայաստանում գրաքննվում է

Մարտի 2-ի երեկոյան Հայաստանի ինտերնետ ընկերակցությունը (Isoc) դադարեցրել է մի քանի դոմեյնների սպասարկումը։ Այդ թվում՝ Ա1+ ինը՝ http://www.a1plus.am , Հայկական Ժամանակինը՝ http://www.hzh.am , Ազատություն ռադիոկայանինը՝ http://www.azatutyun.am , E-channel-ինը՝ http://www.echannel.am ։ Դրանց համար Isoc-ի դատաբազում գրվում է on hold.
Ընդ որում, այս քայլով, օրինակ, Ա1+-ը զրկվել է ոչ միայն իր սայթից, այլեւ a1plus.am դոմեյնով mail-ծառայությունից։

Դոմեյնները «սառեցվել» են առանց Isoc-ի ղեկավար վարչության որոշման՝ կամ նախագահակաից իջեցված հրահանգով, կամ էլ Ազագային անվտանգության ծառայության (ԱԱԾ)։

Նախագահ Քոչարյանի առտակարգ դրության մասին հրամանագրում դոմեյնները սառեցնելու, փաստացի ինտերնետ էջեր, փաստացի լրատվամիջոցները փակելու մասին չկար։