Բախումներ Երեւանի կենտրոնում, հայտարարված է արտակարգ դրություն

Մարտի 2-ի ժամը 00։57-ի դրությամբ Երեւանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում շարունակվում է  ընդդիմության հանրահավաքը։
Ոստիկանության հետ բախումներ են գրանցվել։ Ոստիկանական առնվազն 4 մեքենա է ջարդվել ու այրվել։ Միջազգային լրատվամիջոցները հաղորդում են առնվազն մեկ զոհի մասին։
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը արտակարգ դրություն է հայտարարել։ Ազգային Ժողովը պատրաստվում աարտահերթ նիստ գումարել։
Տարբեր աղբյուրներից հաղորդվում է, որ Երեւանում զորքեր են հավաքվում։ Երեաւնի կենտրոնում տանկեր են։
 Ցուցարարների թիվը նվազել է, բայց նրանք, ովքեր մնացել են, պատրաստվում են գրոհին դիմակայելու։ Ամեն րոպե սպասվում է գրոհը։
Արտասահմանյան բոլոր լրատվամիջոցները լուրերի թողարկումները սկսում են Հայաստանի մասին լուրերով։