Ընտրություններն անցան, կրքերը` չհանդարտվեցին…

Ինտերնետի հայ օգտագործողներից քչերն են վիճարկում, որ 2008թ. փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահական ընտրություններն անցան խայտառակ ընտրակեղծիքներով: Մոտեցումները տարբեր են միայն մեկ հարցում` ինչպես վարվել ընտրություններից հետո:

Ընտրությունների ընթացքում Kornelij Glas եւ And nothing else matters…. բլոգերը պարբերաբար հրապարակում էին ընտրակեղծիքների վերաբերյալ տվյալներ`օգտվելով ինտերնետային լրատվամիջոցների թողարկումներից եւ լրատվական գործակալությունների տարածած տեղեկատվությունից: Չնայած բոլոր հաղորդված ընտրախախտումներին, ընտրատեղամասեր այցելած բլոգերներից ոչ մեկը սեփական աչքերով որեւէ խախտման ականատես չէր եղել:

image image

Լուսանկարները` © Օնիկ Գրիգորյան / Oneworld Multimedia 2008

Օնիկ Գրիգորյանն իր բլոգում հրապարակելով ընտրություններում առավել ձայներ հավաքած երկու թեկնածուների` Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրատեղամաս այցելությունները պատկերող լուսանկարներ, գրում է. «Ինչ վերաբերում է Երեւանի կենտրոնական տեղամասերին, այստեղ ամեն ինչ կարծես թե խաղաղ է անցնում` ընտրատեղամասերի առջեւ ընտրողների երկար հերթեր են գոյանում»:

Ինչեւէ, «Ես հավատում եմ, որ չնայած եղած թերություններին, ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու մեխանիզմը եղածներից լավագույնն է: Հենց դրա համար էլ ես հաճախում եմ ընտրությունների: Ես ընտրում եմ այն թեկնածուին, որին առավել ընդունելի եմ համարում` անկախ ամեն տեսակ վարկանիշերից եւ կանխատեսումներից», գրում է Ogostos-ը:

Ընտրություններից անմիջապես հետո YouTube վիդեո կայքում հայտնվեցին լցոնումների եւ ընտրակեղծիքների փաստեր վավերացնող մի շարք հոլովակներ:

«Թվում է, թե իշխանություններին ընդամենը պետք էր առանց առանձնահատուկ խախտումների ընտրություններ ապահովել, որպեսզի բոլոր հովանավորներին եւ դորորներից ցույց տային, թե իրենք ինչպիսի օրինակելի դեմոկրատներ են»: Սակայն դա չհաջողվեց, փաստում է ЖЖитейские записки բլոգը: Նախագահի թեկնածուներ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները`նախքան ընտրությունների արդյունքների պարզ դառնալը, շտապեցին հաղորդել իրենց հաղթանակի մասին, երկուսն էլ հղում կատարելով իրենց կողմից պատվիրված exit-poll-երի արդյունքներին:

«Ընտրություններն ավարտվեցին, սկսվում է հեղափոխությունը» գրում է Հայկական լրատվական բլոգը` հղում կատարելով Gazeta.ru ինտերնետային հանդեսին: Իր հերթին The Armenia blog-ը գրում է.

Կարծես թե հազարավոր մարդիկ դժգոհ են ընտրությունների արդյունքներից եւ Սերժ Սարգսյանի` ձայների մեծամասնություն ստանալու փաստից, թեեւ Ռուսաստանը եւ ԵԱՀԿ արդեն հավանություն են տվել ընտրությունների արդյունքներին:

«Սերժ Սարգսյանը պաշտոնապես հաղթել է, իսկ ընդդիմությունը բողոքում է», գրում է The Armenian Patchwork բլոգը, լուսանկարներ հրապարակելով Տեր-Պետրոսյանի կողմանկիցների կողմից անցկացվող ցույցից:

Պատմությունը կրկնվում է, գրում է Օնիկ Գրիգորյանը, նշելով.

«Մեզանից շատերը չեն կարող չնկատել իրավիճակի սարկազմը`թեեւ Քոչարյանը եւ Սարգսյանը դեռ այնքան հեռուն չեն գնացել, որքան Տեր-Պետրոսյանը` 1996թ.-ին»:

Արդեն ավելի ուշ, քննարկելով այն փաստը, որ ընդդիմության ցույցերը, սկսված լինելով փետրվարի 20-ին, շարունակվում են արդեն մի քանի օր, Globalvoicesonline բլոգում Օնիկ Գրիգորյանը գրում է.

«Վաղուց հայտնի էր, որ անցյալ շաբաթ անցկացված նախագահական ընտրություններից հետո մասսայական ցույցեր են լինելու: Իրավիճակին հետեւողներից շատերը նաեւ ենթադրում էին, որ ընտրությունները օգտագործվելու են որպես հերթական առիթ`որպեսզի ռադիկալ ընդդիմությունը փորձի Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակով գունավոր հեղափոխություն իրականացնել: Սակայն քչերն էին սպասում, որ փետրվարի 19-ին անցկացված ընտրություններից արդեն մեկ շաբաթ անց էլ իրավիճակը կշարունակի այնպիսի զարգացումներ ունենալ, որ կարելի է խոսել ընդդմության եւ իշխանությունների միջեւ լուրջ կոնֆրոնտացիայի մասին»:

Երկու կողմերի միջեւ հոգեբանական պայքարը շարունակվում է, փաստում է The Armenian Observer բլոգը, նշելով. «Արդեն ամեն րոպե սպասվում է ոստիկանության հակահարվածը»:

Check out the Podcast of this post, to be broadcast by RadioHay this Saturday.