Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Կիրգիզիան, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը՝ Եվրասիական շենգենյան գոտի

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն (ՀԱՊԿ) առաջարկում է ստեղծել եվրասիական շենգենյան գոտի ՀԱՊԿ եւ Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում` մարդկանց եւ  ապրանքների ազատ տեղաշարժի համար։ Այդ մասին Մոսկվայում լրագրողներին հաղորդել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ 

«Եթե մենք լրջորեն ենք վերաբերվում Եվրոպական տնտեսական համագործակցության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությանը, ապա անպատճառ կհանգենք եվրասիական շենգենյան գոտու ստեղծմանը, ինչպես դա արեցին եվրոպացիները։ Սակայն դրա համար անհրաժեշտ է քաղաքական որոշում», — ասել է Բորդյուժան։ Նա տեղեկացրել է, որ ՀԱՊԿ արդեն նման առաջարկությամբ դիմել է երկու կազմակերպությունների պետությունների ղեկավարներին, որոնք դրական են արտահայտվել առաջարկության վերաբերյալ, սակայն մտավախություն են հայտնել առկա չլուծված խնդիրների առնչությամբ։ «Ուստի մենք մտադիր ենք անցկացնել խորհրդատվություններ այդ հարցերը քննարկելու համար», — ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Կիրգիզիան, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը։