Քանի՞ բեւեռ կա Հայաստանի նախագահի ընտրությունների ընթացքում

ԱԺՄ առաջնորդն աննպատակահարմար է գտնում խոսել Հայաստանի նախագահի ընտրությունների ընթացքում երրորդ քաղաքական ուժի գոյության մասին

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքով, երկու հիմնական բեւեռների մասին խոսք կարող էր գնալ միայն այն դեպքում, եթե ժողովրդի մի մասը հակված լիներ ընտրելու վարչապետ Սերժ Սարգսյանին, մյուս մասը` նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Իսկ իրականում այդպես չէ։ «Սոցիոլոգիական հարցումների տվյալների համաձայն, այդ երկու թեկնածուների միջեւ կա մեծ տարբերություն։ Այդ պատճառով օրինաչափ չէ խոսել երկու ընտրազանգվածային բեւեռների մասին։ Բացի այդ, բեւեռ բառն օգտագործվում է նաեւ երկու արմատապես տարբեր, ասենք, կոմունիստական կամ ազատական գաղափարախոսությունների կրողների դիմակայության դեպքում։ Սակայն նման բան նույնպես չի դիտվում։ Այնպես որ, երկու բեւեռների մասին խոսակցությունները սոսկ քարոզչական հնարք են եւ ոչ ավելին», — ասել է Վ.Մանուկյանը։

Հարց է առաջանում, քանի՞ բեւեռ կա Հայաստանի նախագահի ընտրությունների ընթացքում, միայն մեկը՞: Հիշեցնեմ, որ ԺԿ նախագահ Տիգրան Կարապեյանի կարծիքով էլ հենց ինքն է այլընտրանքային թեկնածուն՝ ասել կուզի, երկրորդ բեւեռը:

Advertisements