Վիրտուալ Հայաստանում նույնպես ամենասպասված տոները Նոր Տարին և Սուրբ Ծնունդն են

republic square 0006

Երեւան, Հանրապետության Հրպարակ © Օնիկ Քրիքորյան / Oneworld Multimedia 2008

Հարյուրավոր շնորհավորանքներ և բարեմաղթանքներ գրվեցին հայկական բլոգերի էջերում այս Նոր Տարում, և բայթերի, կիլոբայթերի ու մեգաբայթերի տեսքով հորդեցին html և rss վերծանող ծրագրերի մեջ, կարդացվեցին, հասկացվեցին և… ընդունվեցին ի գիտություն:

Armenian Patchwork բլոգն ու Oneworld Multimedia-ն նոր տարին դիմավորել են Երևանյան լուսանկարներով։

Նոր Տարվա սեղան գցելու հետ կապված ծախսերի և տնետուն ընկած ծանոթ-բարեկամներին այցելելու վերաբերյալ բողոքները, որ կարելի էր լսել ամեն քայլափոխի մինչև Նոր Տարվա տոնակատարությունների սկսվելը, կարծես թե մոռացվել է կերած, և առավել ևս խմած հայ ժողովրդի կողմից։

Փոխադարձ այցելություններից և աղմկոտ տոնական գիշերիներից բացի, հայ ժողովուրդը նաև սիրում է տարվա առաջին գիշերն անցկացնել հեռուստացույցի առջև՝ համեմատելով հայկական և ռուսական տոնական շոու ծրագրերը, որպեսզի հետո Ա1պլյուս բլոգում քննարկելու թեմա ունենա😉

Ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախատոնական հեռուստաելույթին, որի ժամանակ, ամերիկյան Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահը Արցախահայությանը ասել է, որ եթե նրանք ուզում են երկրորդ հայկական պետություն ստեղծել, ապա նրանք պետք է լքեն Լեռնային Ղարաբաղը և այդ պետությունը ստեղծեն որևէ այլ վայրում, հայ բլոգեր Բլոգյանը Ադրբեջանի նախագահին մաղթել է, որպեսզի 2008թ.-ին Ի. Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի գերեզմանը բուլդոզերով քանդեն և փոշիացնեն, ի հիշեցումն այն բազմաթիվ գերեզմանաքարերի, որոնք Ադրբեջանի կառավարությունը ոչնչացրեց երկրի ողջ տարածքում՝ 2007թ.։ Ըստ Բլոգյանի, միայն դրանից հետո Ալիևը կկարողանա հասկանալ, թե ինչ է հայության համար նշանակում Արցախը։

Բլոգերը նաև նկատել է, որ Ադրբեջանական իշխանությունների հենց այսպիսի վերաբերմունքն է պատճառ դարձել, որ Ղարաբաղի հայությունը վճռել է երբևէ չապրել Ադրբեջանական գերիշխանության տակ։ Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու դեպքում անխուսափելի է արցախահայության նկատմամբ իրականացվելիք լայնամասշտաբ ցեղասպանությունը Ադրբեջանական իշխանությունների կողմից, գուժում է Բլոգյանը՝ «Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, քանի դեռ աշխարհում գեթ մեկ հայ կենդանի է»։

Ավելի վատատեսական է տրամադրվածությունը Տարեգրություն Հայքի բլոգում՝ դիտարկելով 1988-2008թթ. ընկած քսանամյա ժամանակաշրջանը, Ahousekeeper-ը փաստում է, որ մենք այսօր ալյևս այն ժողովուրդը չենք, որը կարողացավ հաղթանակ տանել 1988-94թթ.։ Չկա այն պարզությունը, իդեալիզմը և սեփական ճշմարտացիության զգացումը, որը մեզ ուժեր տվեց հաղթանակի հասնելու համար։ Ցինիզմն ու շահամոլությունը դարձել են մոդայիկ, «հաշտեցնող» հասարակական կազմակերպություններն ու պետական ապարատը, որոնք առերես պայքարում են իրար դեմ, իրականում, ձեռք ձեռքի տված, խարխլում են հավատը՝ Արցախի ազատագրման արդարացիության նկատմամբ։ Ի՞նչ կարելի է անել այս իրավիճակում՝ այս հարցով նոր տարվա նախաշեմին իր ընթերցողներին է դիմում Տարեգրություն Հայքի բլոգը։

ЖЖитейские записки բլոգը տարին սկսում է եռանդուն եւ աշխատանքային տրամադրվածությամբ՝ բոլորին շնորհավորելով նոր աշխատանքային տարվա առիթով: Իսկ Nm-work-ին հունվարի 6-ին, ժամը 9:17 արթնացրել է Մայր Աթոռի ուղարկած կարճ հաղորդագրությունը՝ SMS-ը. «Քրիստոս ծնվավ եւ հայտնեցավ» բովանդակությամբ, հարուցելով բլոգերի դժգոհությունը, թեև նա ընդունում է, որ քրիստոնյա երկրում նման SMS ստանալը ընդհանուր առմամբ ընդունելի երևույթ է, սակայն առավոտ այդքան վա՞ղ…

Ինչևէ, Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոներն արդեն երևում են, իսկ ինձ մնում է ևս մեկ անգամ ողջունել և շնորհավորել բոլորիդ…