Ադրբեջանի Միլլի մեջլիսի փոխխոսնակը դեմ է հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ ժողովրդական դիվանագիտությանը

Երեւան։ 25.12.07։ ԱրմԻնֆո։ Ադրբեջանի Միլլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան դեմ է հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ ժողովրդական դիվանագիտությանը, հաղորդում է ԱՊԱ-ն։

«Ես ժողովրդի գլուխը ժողովրդական դիվանագիտությամբ լցնելու կողմնակից չեմ։ Ղարաբաղյան հակամարտությունը ժողովրդական դիվանագիտությամբ չի կարգավորվում»,- հայտարարել է փոխխոսնակը։ Խոսելով ադրբեջանական լրատվամիջոցների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների` Հայաստան այցելության առնչությամբ իր վերաբերմունքի մասին`նա նշել է, որ այդ առնչությամբ տարբեր կարծիքներ կան, եւ կողմերից յուրաքանչյուրը լուրջ փաստարկներ ունի։ «Սակայն, Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը հետեւյալն է`քանի դեռ բանակցային գործընթացը ցանկալի արդյուքներ չի տվել, Հայաստանի հետ որեւէ մակարդակով շփումների հաստատումը անպատակահարմար է։ Մենք հավատարիմ ենք այդ սկզբունքին։ Իսկ լրատվամիջոցների, ոչ կառավարական կազմակերպությունների մակարդակով հանդիպումների փաստներն անհնար է լիովին արգելել»։

Սակայն, փոխխոսնակն անմիջապես ասվածին հակասող հայտարարություն է անում։ Նրա խոսքով, «հայերը շարունակում են թշնամական դիրքերում գտնվել Ադրբեջանի նկատմամբ, քանի որ տեղեկատվություն չունեն մեր երկրի մասին»։

Advertisements