Ադրբեջանի օրեր՝ Երեւանում

«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է։

Դեկտեմբերի 17­-ից 20-­ը Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կանցկացվեն Ադրբեջանի օրեր՝ ադրբեջանցի իրավապաշտպանների եւ լրագրողների մասնակցությամբ:

Ադրբեջանի օրերը անցկացվելու են Խաղաղարար նախաձեռնությունների Կովկասյան կենտրոնի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ:

Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հանդես կգա «Հանրակրթության դերը հայ — ­ադրբեջանական դիմակայության հաղթահարման համատեքստում» թեմայով:

Ադրբեջանի օրերի ընթացքում կցուցադրվի «Բացեք սահմանը» վավերագրական կինոնկարը, մրցանակներ կհանձնվեն հայ­ — ադրբեջանական հարաբերություններին նվիրված լավագույն շարադրության, պլակատի եւ նկարի հեղինակներին: