«ԳԱԼԱ»-Ն ԵԹԵՐԱԶՐԿԵԼՈՒ ՆՈՐ ՓՈՐՁ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

[Echannel.am | 2007-12-12 06:31] «Գյումրու քաղաքապետարանը սանձազերծել է դատական պատերազմ ընդդեմ «Գալա» հեռուստաընկերության` Գյումրու հին հեռուստաաշտարակը հեռուստաընկերության անտենայից ազատելու հայցապահանջով: Երեկ կայացած դատաքննության ընթացքում հայցվորը համառորեն մերժել է հեռուստաաշտարակը վարձակալման տրամադրելու «Գալա» ՀԸ հիմնադիր «Չապ» ՍՊԸ-ի առաջարկը եւ պահանջել անհապաղ ազատել այն։»

Ի պատասխան «ԳԱԼԱ» ՀԸ դեմ Գյումրու քաղաքապետարանի կողմից կատարվող քայլերի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը նախաձեռնել է Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության Շտաբի ստեղծումը և հանդես է եկել հայտարարությամբ, և ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության համառոտ ծրագրով, որին կարելի է ծանոթանալ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կայքում: