Առավոտ. Ստվեր գցողները

Ինչպես միշտ, յուրօրինակ խմբագրականով է հանդես եկել Արամ Աբրահամյանը Առավոտ օրաթերթի այսօրվա համարում, որից որոշ հատվածներ սիրով ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը.

Հայաստանում մեկնարկած նախագահական ընտրարշավն այս անգամ ընթանում է որոշ առանձնահատկություններով: Մեկն այն է, որ ներկա համակարգի քննադատությամբ է զբաղված միայն Լևոն Տեր-Պետրոսյանը: Մնացած թեկնածուները, որոնք նույնպես իրենց ընդդիմադիեր են ներկայացնում, առայժմ բավականին պասիվ են:

 

[]

Ճեշտ է, լավ կլիներ, որ Լ. Տեր-Պետրոսյանն այդ քննադատության մեջ չմտցներ անձնական երանգներ` «Կաշյոլկի գործարանի պարտկոմ», «Կևորկովի օգնական», «գիտակցական կյանքի տևական մի հանգրվանում ծառայել են թուրքերին», «իրենց անմիջական նախնիները` Փանահ-խանը ու Մելիք-Շահնազարը» և այլն:

[]

Այդքանով հանդերձ, այս պահին համակարգի միակ քննադատը Տեր-Պետրոսյանի թիմն է, իսկ առանց նման քննադատության, որը պետք է հնչի ոչ միայն նախընտրական շրջանում, առանց լուրջ համակարգային ընդդիմության որևէ երկրի զարգացում հնարավոր չէ:

Պետության հեռանկարով շահագրգռված իշխանությունը դա պետք է հասկանա: Սակայն դիտելով «պատասխանատու հեռուստաընկերությունները» և առաջին հերթին «Հ1»-ը` գալիս ես եզրակացության, որ նման գիտակցություն չկա:

[]

Ինչու՞ եք մի քանի հեռուստաընկերություններով հարձակվում մի գործչի վրա, որի վարկանիշը, ձեր տվյալներով, 2 տոկոս է:

Նման կեցվածքը, բացի ամեն ինչից, նաև խելամիտ չէ, քանի որ հայտնի է, որ եթերը գտնվում է արևմտյան կառույցների մոնիտորինգի տակ: Պարզ չէ՞, որ ձեր այդ մոտեցումը ընտրություններից հետո կարձանագրվի բոլոր զեկույցներում: Ձեր հույսն այն է, որ այս անգամ եթերի անսպառ հնարավորություններ եք տալու այլ թեկնածուների, որոնք, բնականաբար, այն կօգտագործեն` Լևոնի դեմ նույն ձեր քարոզչությունը տանելու համար, և հետո կասեք` «տեսեք` արմատական ընդդիմադիրները ինչքան են խոսացել»: Միամիտ հաշվարկ է:

Նույն այդ քարոզիչները սիրում են կրկնել, որ ընդդիմությունը այսօրվանից ցանկանում է ստվեր գցել ընտրությունների արդյունքների վրա: Եթե ուրիշ «ստվեր գցող» չլինի, «Հայլուրը» միանգամայն բավարար է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ