Ոստիկանա–Հարկային Ուլտիմատում՝ Գյումիի «ԳԱԼԱ» ՀԸ–ին

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի տեղեկություններով, այսօր (23 հոկտեմբերի 2007), ժամը 15-ի մոտ, Գյումրու «ԳԱԼԱ» Հեռուստաընկերություն են այցելել ՀՀ կառավարությանն առընթերՀարկային պետական ծառայության 6 ներկայացուցիչնեռր, եւ պաշտոնապես տեղեկացրել «ԳԱԼԱ» ՀԸ հիմնադիր Վահան Խաչատրյանին, որ 3 օրից գալու են «հերթական ստուգման»:

Այցելուների կազմը հետեւյալն է.
ՀՀ Կառավարության առընթեր ՀՊ Ծառայության օպերատիվ հետախուզություն վարչության առաջին բաժնի պետ Գագիկ Օհանյան, Ավագ օպերլիազոր Հովիկ Հավհաննիսյան, գլխավոր օպերլիազոր Հարություն Սուքիասյան, ՀՀ Կառավարության առընթեր ՀՊ Ծառայության Շիրակի մարզային բաժնի գլխավոր օպեր լիազոր Արմեն Հակոբյան, Ավագ օպերլիազոր Վարդգես Ստեփանյան, Գլխավոր օպերլիզար Սամվել Աղաբաբյան:

Հարկային պետական ծառայության ներկայացուցիչները իրենց պահել են քաղաքավարի եւ հարգալից: Սահմանված 3-օրյա ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 26-ին ժամը 15:00-ին:

ԺԱԱ Խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյան

ՀԳ.

Տես նաեւ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր սեփականատեր Վահան Խաչատրյանի հայտարարությունը և Հայաստանի` խնդրով մտահոգ 6 հասարակական կազմակերպությունների հայտարարությունը: