Գյումրիի ՙԳԱԼԱ՚ հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանի հայտարարությունը

Իշխանության տարբեր օղակների կողմից ՙԳԱԼԱ՚ հեռուստաընկերության դեմ վերջին շաբաթվա ընթացքում ծավալած գործողությունների պատճառով անհրաժեշտ եմ համարում անել հետևյալ հայտարարությունը. Հարգելի համաքաղաքացիներ, յուրաքանչյուր հեռուստաընկերության սեփականատեր նախևառաջ պետք է գիտակցի, որ հեռուստատեսությունը ոչ թե անհատի, այլ առաջին հերթին հանրության սեփականությունն է:Զանգվածային լրատվամիջոցը կոչված է օբյեկտիվ և բազմակողմանի ներկայացնելու և լուսաբանելու հասարակական բոլոր գործընթացները: Այն պետք է հասարակությանը հավասարաչափ ներկայացնի քաղաքական գործընթացների ողջ սպեկտրը եզրակացություն անելու իրավունքը թողնելով ժողովրդին:Գյումրիի Անկախ Լրատվական Ալիքը (ԳԱԼԱ) ստեղծվել և ձևավորվել է հենց այդ սկզբունքների հիման վրա և իր երկամյա գործունեության ընթացքում մնացել է այդ սկզբունքներին հավատարիմ:Ուզում եմ շեշտել, որ ՙ ԳԱԼԱ՚ հեռուստաընկերության դիրքորոշումը այսուհետ ևս չի փոխվելու, և ես, որպես ընկերության սեփականատեր, թույլ չեմ տա միջամտության որևէ փորձ որևէ կառույցի կամ անհատի կողմից: ՙԳԱԼԱ՚ հեռուստաընկերության հիմնադիր

Վահան Խաչատրյան