Կանխատեսելի քաղաքականություն՝ Հայկական ընտրարշավում առանձնապես բան չի կատարվում

Մինչև ընտրությունները «մնաց մեկ շաբաթից էլ պակաս», ասում է Onnik Krikoryan, նկատելով, որ «Ոչ ոք չի սպասում, որ հետընտրական ցույցերով կարելի կլինի ինչ–որ բանի հասնել, որովհետև ընդդիմությունը միասնական չէ», և որովհետև Ազատության հրապարակում միացյալ ընդդիմության «տպավորիչ հանրահավաքին անցյալ շաբաթ» հիմնականում հավաքվել էին թոշակառուներ և միջին տարիքի քաղաքացիներ՝ այսպիսի մարդկանցով հեղափոխություն չեն անում։

Այս ընտրությունները այնքան կանխատեսելի են, որ ICHD blog–ը զզված տոնով նկարագրում է, թե արդեն իսկ այս պահին ինչ կարելի է սպասել մայիսի 13-ին՝ ընտրություններից մեկ օր հետո.

Իշխանական վերնախավ. մի քանի կոսմետիկ տեղափոխումներ[]

Հեռուստատեսություն. սերիալ, սերիալ, նորություններ` մի քանի պրոտոկոլային զուսպ հանդիպումների ու արտերկրի մասին, ինչ-ոչ սարսափ ֆիլմ:

Հանրային կյանք. գլխի ճարը տեսնող մտամոլոր դեմքեր, սերմացուի փող կուտակող փնթփնթացող գյուղացիներ, հնգամյա մաշվածության հերթական փուլը մտած երկրորդական փողոցներ ու… թմբիր` կլանող ու անհաղորդ:

«Առանձնապես բան չի կատարվում», ասում է Notes from Hairenik–ը. «քաղաքական անցուդարձը բավականին ձանձրալի է», և երկու խոսքով նկարագրում է հիմնական իշխանամետ կուսակցությունների ընտրարշավը.

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեծամիտ ինքնավստահությամբ պատրաստվում է գրավել պատգամավորական մանդատների մեծ մասը։ Բարգավաճ Հայաստանը նույնպես զգում է, որ ձայների մի նկատելի բաժին ունի, բայց ավելի համեստ պահվածք ունի։ [] Դաշնակցությունն էլ երեկ հերթական հանրահավաքն անցկացրեց Մոսկվա կինոթատրոնի դիմաց, խոստանալով ավելացնել նվազագույն աշխատավարձը և թոշակների միջին դրույքաչափը…

impeachment 004

Միացյալ ընդդիմության հանրահավաքը, Ազատության հրապարակ, Երևան, ՀՀ © Onnik Krikorian / Oneworld Multimedia for EurasiaNet 2007

Oneworld Multimedia–ն իհարկե շատ ավելի պերճախոս է ընտրությունների լուսաբանման հարցում, անդրադառնալով քաղաքական դաշտի բոլոր մասնակիցներին՝ շքեղ լուսանկարներով և յուրօրինակ մեկնաբանությամբ, թեև չեմ կարծում, որ այս բոլոր ձանձրալի ճամարտակողներն արժանի են Onnik–ի գործադրած ջանքերին։ Ինչևէ, բերում եմ մի քանի հղումներ.

Բլոգերերը բավականին ակտիվ էին անդրադարձել հատկապես միացյալ ընդդիմության հանրահավաքին՝  ոմանք արտահայտում էին իրենց հիացմունքը, ինչպես օրինակ՝ Aramazd–ը, մյուսները առանձնապես տպավորված չէին՝ freedomfight777 և E-channel, ոմանք էլ պարզապես ձանձրացած էին, Kornelij Glas–ը նույնիսկ պնդում է, որ արդեն նախապես գիտի, թե ով ինչ է ասելու։ Narjan–ը հերթական փոստն է գրում.

Нет конечно финишем сегодняшнего митинга было то, как рядом со мной стояли двое парней, подошел к ним третий и говорит:
Ay teseq mitinge vorn a, che dzer bargavache — aranc poxi tas hogi el chen havaqi.