Հայկական ‘YouTube’

Unzipped բլոգից իմացա առաջին Հայկական վիդեոցանցի մասին:

Չնայած Unzipped–ը այս վիդեոցանցը համարում է «շատ խոստումնալից նորույթ», ես պետք է ասեմ, որ այն խոստումնալից կարող է համարվել միայն սփյուռքահայերի համար։

Ես սա ասում եմ ոչ միայն այն պատճառով, որ վիդեոցանցի առաջին էջին մի տառ անգամ հայերեն չէր գրված (ինտերֆեյսները անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն էին), այլ նաև նկատի ունենալով Հայաստանում մեր ունեցած ախմախ ինտերնետ կապը, որի պայմաններում ափլինկը միշտ պրոբլեմ է՝ այսինքն ամեն մի կտոր վիդեո արտասահմանյան սերվերի վրա տեղակայելը դառնում է հայոց պատմություն։

Այ սենց էլ ապրում ենք… ։(