Արի դիմենք

ԱՐԻ ԴԻՄԵՆՔՈւշադրություն, մայիսի 3-ին և 4-ին, ժամը 10:00-ից 13:00 Երեւվանի քաղաքապետարանում կազմակերպվում է Սկսելա երիտասարդական նախաձեռնության «Արի դիմենք» ակցիան:

Առաջադրանքը. քաղաքապետարանը հեղեղել դիմումներով, որոնց նրանք պարտավոր են պատասխանել 1 օրվա ընթացքում:
Ակցիայի շարժառիթը.
վեջին 2 շաբաթների ընթացքում Սկսելա երիտասարդական խմբի տարբեր անդամներ բազմիցս դիմել են Երեւանի քաղաքապետարանին «Ռոք հանուն ազատությանե համերգի կազմակերպման համար եւ դիմումները, եթե չեն թողնվել ընդհանրապես անպատասխան, ապա ստացել են «նպատակահարմար չէե վերջնագիրը` մշտապես միեւնույն պատճառաբանությամբ` նույն օրը նշված տեղում արդեն միջոցառում կա գրանցված:

Իհարկե «նույն օրը, նույն ժամինե նշված տարածքում ոչ մի միջոցառում էլ տեղի չի ունենում, եւ ինչպես պարզ դարձավ քաղաքապետարանի աշխատակիցների հետ մեր առանձնազրույցներից«վատ ժամանակ եւ սխալ անունե ենք ընտրել մեր համերգի համար:

Ինչ ենք առաջարկում ձեռնարկել. հրավիրում ենք բոլոր ցանկացողներին դիմումներ ներկայացնել քաղաքապետարանին տարբեր միջոցառումներ անցկացնելու առաջարկով Նմանօրինակ «դիմումային ռմբակոծության միջոցով փորձ կարվի քաղաքապետարանին հետ վարժեցնել քաղաքացիների դիմումների նկատմամբ այսպիսի կամայական և լկտի վերաբերմունքից:

Նշված օրերինց մայիսի 3-ին և 4-ին, ժամը 10:00-ից 13:00 Երեւվանի քաղաքապետարանի մուտքի մոտ կլինեն Սկսելայի ակտիվիստները և յուրաքանչյուր ցանկացողի կօգնեն ձևակերպել իր նախասիրած թեմայով դիմում քաղաքապետարանին: Մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ անձնագրով և անձնագրի պատճենով, որը կկցվի դիմումին: Դիմումները կարող են լինել ցանկացած թեմայով, այդ թվում մարզամշակութային ցանկացած միջոցառման իրականացում, հարսանեկան արարողություններ, հրապարակում երգել, քաղաքապետարանի մուտքի առաջ ինքնահրկիզվել և այլն: Բնականաբար այդ ակցիաներից ոչ մեկի չի իրականացվի: Դիմումի նմուշ

Աղբյուրը՝ ՍԿՍԵԼԱ։