Լրատվամիջոցները սկսում են ուշադրություն դարձնել բլոգերին

Ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել հայալեզու երկու կարևոր բլոգերի ստեղծման մասին. E-channel blogs և A1plus բլոգ։ Քանի որ ես ուղղակի մասնակցություն ունեմ երկու բլոգերի ստեղծման գործում, կաշխատեմ հավասարակշռված լինել, և այդ երկու բլոգերին չափից դուրս շատ տեղ չհատկացնել այստեղ։

Ինձ համար կարևորն այն է, որ հայկական լրատվամիջոցները սկսել են լուրջ ուշադրություն դարձնել ինտերակտիվությանը և բլոգային տեխնոլոգիաներին։ «Երկիր Մեդիայից» նույնպես ինձ ասացին, որ մտադրություն ունեն իրենց բլոգը բացել, թեև սա առայժմ շատ լուրջ ընդունել պետք չէ։

Ինչևէ, ներքեվում դնում եմ վերը հիշատակված երկու բլոգերի բաններները։ Եթե ցանկություն կա բաներ–փոխանակում կազմակերպել, խնդրում եմ իմաց տվեք։

A1plus blog Echannel blog Panorama.am blog

Հավելում. Kornelij–ից իմացա, որ Panorama.am նույնպես blog է հիմնադրել։

Advertisements