Սկսել ա — Openspace

OpenSpaceՍկսելա-ի հերթական հավաքն այսօր կոչվում էր OpenSpace — բաց տարածք: Մոտ 40 երիտասարդներ կիսաշրջան կազմած նստել «Սկսել ա»-ի նախասիրած «բաց տարածքում»` Կոմիտասի արձանի դիմաց և բաց ու ազատ քննարկում էին ապագայի պլանները: Իսկ քննարկելու բան շատ կար` քաղաքապետարանը արդեն որերորդ անգամ արգելում է «Ռոք հանուն ազատության» ակցիայի անցկացումը. երևի «Սկսել ա»-ին արդեն սկսել են բանի տեղ դնել: Փառք աստծո առայժմ այս երկրում ոչ ոք չի արգելում մի խումբ ջահելների իրենց ուզած տեղում նստել ու հանգիստ զրույց անել…

ՀԳ. ես դարձել եմ Սկսելայի անդամ և այս շարժման վերաբերյալ իմ նյութերը այլևս չեն կարող անկողմնակալ համարվել։

Advertisements