Հայկական պոպ-աստղերը աջակցում են Հանրապետականին

Հայաստանում «մշակույթն անբաժան է քաղաքականությունից», և Օնիկ Գրիգորյանի ենթադրությունը իրականացավ, նշում է բլոգերը իր Oneworld Multimedia բլոգում։

Թեմային անդրադարձել է նաև Lragrox-ը իր «Լրագրողական դիտարկումներ ու նոթեր» բլոգում.

Հայ մի քանի երգիչներ հայտարարել են, որ առաջիկայում սկսում են “երգարշավ” հօգուտ Հանրապետական կուսակցության: Այս առիթով հայկական մամուլն արտահայտել է իր հիասթափությունը կամ լավագույն դեպքում հեգնանքը:

Ավելի խորանալով՝ Lragrox-ը նշում է, որ Սերժ Սարգսյանը ժամանակին բնակարաններ է գնել Արամոյի և Ֆորշի համար։ Բլոգերի համար «ամենաանհասկանալին Շուշանի ներկայությունն է, ով ամենուրեք և հատկապես արտերկրում օգտագործում է իր մորաքույր, թե հորաքույր դաշնակցական Ալվարդ Պետրոսյանի ու ՀՅԴ-ի կապերն ու ծանոթությունները, իսկ հետո` ՀՀԿ-ի համար երգում», և անդրադառնալով Շուշան Պետրոսյանի խոսքերին, թե. “ՀՀԿ-ն…միշտ մեր կողքին է: Շատերն են համերգներ անցկացրել նրանց աջակցությամբ”, համաձայնում է երգչուհու խոսքերի հետ, սակայն հանուն արդարության նկատում, «որ նրանց օգնել է ոչ թե ՀՀԿ-ն, այլ կառավարությունը` օգտագործելով վարչական լծակները։ […] Չնայած, ով գիտի, գուցե Շուշոն էլ է Ազատիչին պարտք»: Իր հոդվածն այսպես է ավարտում Lragrox-ը։ Դե ինչ, խորհուրդ կտամ ամբողջությամբ ծանոթանալ գոնե ինձ համար նոր ու հետաքրքիր այս բլոգին, մասնակցել այս թեմայի շուրջ այնտեղ սկսված քննարկմանը։ Իմ կողմից էլ կավելացնեմ այն, ինչ արդեն ասել եմ.
…արվեստագետը գործ չունի զբաղվել պոլիտիկա… այսքանը…