Հայաստանում ԱՄՆ դեսպանների երկար-բարակ պատմությունը

Հայաստանում ԱՄՆ դեսպանների նշանակման պատմությունը վերջ չունի, իսկ ԱՄՆ-ում Հայկական սփյուռքի քարացած դիրքորոշումներն ու «կացնային իռացիոնալությունը» ուղղակի անբնական են, գտնում է Narjan-ը։ Բլոգերի գնահատմամբ, Վաշինգտոնը շատ ճիշտ է վարվել նախկին դեսպան Ջոն Էվանսին պաշտոնից հեռացնելով, քանի որ պրոֆեսիոնալ դիվանագետը պարզապես իրավունք չունի «այդպիսի» սխալներ թույլ տալու։ «Ոզնին էլ կջոկեր», որ Հայաստանում նշանակվելուց առաջ ցանկացած ԱՄՆ դեսպան երկար և տանջալի բրիֆինգներ է անցնում «20-րդ դարասկզբի ցավալի իրադարձությունները» համապատասխան ձևակերպումներով բնորոշելու վերաբերյալ։ Վերադառնալով սփյուռքի կերտած պարադոքսին, Narjan-ը նույն ադ «ոզնուն» հասկանալի լեզվով բացատրում է, որ ամերիկահայերի պահանջը՝ Հայաստանում դեսպան նշանակել այնպիսի դիվանագետի, որը աջ ու ձախ շաղ կտա «Ցեղասպանություն» բառը, առնվազն անհեթեթություն է։ Ինչպե՞ս կարող է դեսպանը ունենալ իրեն նշանակող Վաշինգթոնյան դիրքորոշումներից տարբերվող մոտեցում այս հարցի վերաբերյալ։

И тем не менее армянское лобби не нашло ничем себя занять, как ввязаться в эту абсолютно lose-lose игру.

Тут на ум приходит одно объяснение: диаспора в своих лучших традициях пытается играть на пользу армянских властей, а именно добиться того, чтобы выборы прошли без посла — нет посла, меньше шума, больше 120 летних бабулек и дедулек бодро идущих на участки и голосующих за правильную партию.