Հայաստանյան Ուոթերգեյթը բոլորի համար աննկատ անցավ

Երբ «Գոլոս Արմենիի» թերթը հրապարակեց «Մարկո Պոլոյում՝ սեղանի շուրջ» վերնագրով հոդվածը, իսկ հանրային հեռուստատեսությունը մեծ ոգևորությամբ սկսեց գովազդել այն որպես «նախընտրական առաջին սկանդալ», ես այնքան էլ չզարմացա. էլ ինչ ընտրություն առանց սկանդալ։ Ինձ համար առանձնապես հետաքրքիր էր, որ E-channel–ում հրապարակված այս հոդվածում քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը նույնիսկ փորձ էր արել սկանդալը վերագրել հենց իրեն՝ Արթուր Բաղդասարյանին.

Սա կոչվում է «պարտիզանական գրոհ», երբ կոմպրոմատը ներկայացվում է ուրիշի, այս դեպքում՝ թերթի միջոցով։ Ասեմ, սակայն, որ այս պահին սա ճիշտ քայլ չէր։

[]

20 օր առաջ այսպիսի կոմպրոմատ հրապարկելով՝ Բաղդասարյանին հնարավորություն է տրվում ասվածը հերքելու, բայց մի այլ պահ էլ կա։ Բացառված չէ, որ այս քայլը արված էր հենց Արթուր Բաղդասարյանի կողից։ Այս դեպքում այն կարելի է արդյունավետ համարել, որովհետև բամբասանք տարածելով ու հետո այն հերքելով, վակցինացիա է կատարվում հետագայի համար։

Ինչևէ, հարցին լրիվ այլ մոտեցում է ցուցաբերել Reporter_armE-channel բլոգում.

Փաստը, որ «Մարկո Պոլոյի» տարածքում քաղաքական գործչի զրուցը դիվանագետի հետ գաղտնալսվել է՝ գործընկերոջս ու, ոնց որ թե, մարդկանց մեծ մասին կամ հասարակության զգալի հատվածին, չէր էլ զարմացրել։Փաստորեն, նորմալ է Հայաստանում գաղտնալսելը… բնական բան է…

[]

Իսկ ԱՄՆ-ում գաղտնալսումների պատմությունը բերեց Ուոթերգեյթյան սկանդալին ու Նիքսոնի հրաժարականին…

Դե ինչ, մի բան պարզ է՝ Հայաստանը ԱՄՆ–ի հետ հաստատ չես համեմատի… տեսնես համակարգչիս մեջ «ժուչոկ» կա՞…