Շուրջպար` Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում

Bekaisa-ի կողմից հրապարակված ֆոտո-պոստին հետևեց Anoush Armenia-ի հոդվածը երեկ, «12-ը ապրիլի, 2007, ժամը 7:30-ի կողմ, մոտ 20 հայերից բաղկացած մի խումբ հավաքվեց Բաղրամյան և Դեմիրճյան պողոտաների խաչմերուկում, և մի քանի րոպեով  վազեցին դեպի փողոցների հատման կետը, որպեսզի շուրջպար բռնեն»:

Պարի նպատակն էր իշխանություններին հիշեցնել «2004թ. ապրիլի 12-ի իրադարձությունները, երբ Հայաստանի հազարավոր քաղաքացիներ լցրեցին Բաղրամյան պողոտան, շաժվելով դեպի Խորհրդարանի շենքը, ի նշան կեղծիքներով անցած ընտրությունների դեմ բողոքի և կոչ անելով Նախագահին հրաժարական տալ: […] Դրանից քիչ անց ցույցը ցրվեց ռազմական ոստիկանության կողմից բոլորովին անհարկի, անպատասխանատու և կոպիտ ուժի գործադրմամբ»: (Anoush Armenia)

«Չվախե’ք» ասում է Bekaisa-ն իր բլոգ-պոստում, «նրանք չեն հանդուրժի, որ այս երկրի իշխանությունները ճնշումներ գործադրեն իրենց համաքաղաքացիների նկատմաբ ոչ 1996, ոչ 2004, ոչ 2007 և ոչ էլ 2008 թվին», ավելացնում է Anoush Armenia:

Ինչևիցէ, չնայած բլոգոսֆերայում բարձրացած աղմուկին, լրատվամիջոցները այս ակցիայի նկատմամբ հիմնականում անտարբեր մնացին, բացառությամբ A1plus-ի, որը բավականին ընդարձակ հոդված հրապարակեց այս մասին: