Կրակոցներն ու պայթեցումները շարունակվում են

Լուսանկարը` E-channel

Վերջին օրերին Հայաստանը լրիվ անկառավարելի տեսք է ստացել. կրակոցները, պայթեցումներն ու մահափորձերը հետևում են մեկը մյուսին:

«Բարգավաճ Հայաստանի 2 գրասենյակները պայթեցվել են», երեկ հաղորդեց Kornelij Glas-ը անդրադառնալով ապրիլի 12-ի գիշերը Երևանի Զեյթուն և Ավան թաղամասերում հնչած պայթյուններին: Ավելի ուշ, բայց և ավելի մանրամասն տեղեկատվությամբ արձագանքեցին Oneworld Multimedia-ն և Hyelog-ը: Շուտով Oneworld Multimedia-ի Օնիկ Գրիգորյանը հրապարակեց նաև լուսանկարներ և իր սեփական տեսակետները պայթյունների վերաբերյալ:

Ասեմ, որ գրեթե բոլորը Երևանում արդեն մատնանշում են Հանրապետական կուսակցությանը, թեև ոմանք էլ ասում են, որ միջադեպը կամ հատուկ կազմակերպվել էր, որպեսզի բոլորին հավատացնեն, թե երկու կուսակցությունների միջև լուրջ տարաձայնություններ կան, կամ էլ, որ պայթյունները կազմակերպվել էին հենց Բարգավաճ Հայաստանի կողմից:

Ինչպես ասում է Kornelij Glas-ը, իր #7 նախընտրական թերթիկում, «Կալաշնիկովը արդեն դարձել է ընտրարշավի համար մեկ բրենդը» Հայաստանում: …բայց չէ որ ընտրարշավը դեռ նոր է սկսվել` ապրիլի 8-ին: