Անզգույշ վարորդները տուգանվում են

Life in Armenia բլոգում Lara հայտնում է, որ կուսակցությունները քաղաքական ծրագրերը իրեն այնքան չեն հետաքրքրում, որքան այնպիսի կուսակցության հայտնաբերումը, որը իսկապես հետաքրքրված է երկրիրը մաքրելու մեջ՝ մաքրել ասելով նկատի ունենալով նաև վարորդների և հետիոտների համար ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումը։

Հաջորդ ամսվա ընթացքում մենք սուզվելու ենք նախընտրական ժխորի մեջ, սակայն իրատեսական, գործուն և երկրի համար իսկապես արժեքավոր քաղաքական օրակարգ դեռևս ի հայտ չի եկել։ Առայժմ ես բավականին ուրախ եմ տեսնելով ճանապարհային անվտանգության ասպարեզում տեղի ունեցած «փոքր» բարեփոխումները։