The Official Start of the Election Campaign Period

Blogian-ը և Oneworld Multimedia-ն ազդարում են «խորհրդարանական ընտրությունների պիղծ քարոզարշավի սկիզբը»(Blogian), որը սկսվեց Հայաստանում Սուրբ Զատկի օրը: Blogian-ը հատկապես վորդովված է այն փաստից, որ Բարգավաճ Հայաստանի քարոզարշավը «օրհնվել» է Կաթողիկոսի կողմից, ասելով. «Իսկ ո՞ւր մնաց “Կեսարինը Կեսարին, Աստծունը` Աստծուն” հայտնի ճշմարտությո՞ւնը»: (Blogian)

Ծաղրանկարը` Blogian-ից, աղբյուրը` echannel

Թեմայի հետ կապված բազմաթիվ այլ մեկնաբանությունների թվում Zarchka-ն` Life around me բլոգից, քննարկում է Դաշնակցության սկսած եռանդուն քարոզարշավը` նշելով, որ կուսակցության գովազդային պաստառները հայտնվում են ամենուր և իր անհանգստությունը հայտնելով բազմաթիվ շենքերի պատերից դրանց հետագա մաքրման վերաբերյալ.

…արդյոք բոլոր այս պաստառները նույն եռանդով կմաքրվեն նույն այդ փակցնողների կողմից: Պատռված պաստառների հետքերը նախ և առաջ զզվելի տեսարան են ներկայացնում և նաև աղտոտում են քաղաքը: Իսկ հիմա պատկերացնենք, որ 24 կուսակցություններ յուրաքանչյուր շենքի վրա, ամեն քայլի փակցնում են իրենց պաստառները, կարգախոսները և ծրագրը: Չէ որ սա առաջին դեպքը չէ, երբ ընտրություններից հետո ոչ ոք չի մտածում պաստառների հետքերը պատերից մաքրելու մասին:

Notes from Hairenik-ը նույնպես քննարկում է Դաշնակցության քարոզարշավը, այն նկարագրելով «ֆանտաստիկ զգացողություն» և նման բառակապակցություններով.

Այժմ կուսակցությունը պետք է համոզի մարդկանց, որ ի վիճակի է իր կողմից մատնանշված նշանակալի մարտահրավերներին պատասխաններ գտնել: Եթե ՀՅԴ-ն ուզում է ստանալ մարդկանց աջակցությունը, այն պետք է Հայաստանի քաղաքացիներին ապացուցի, որ ի վիճակի է կատարել այդ աշխատանքը և չտապալել այն:

Christina-ն Local Life in Armenia բլոգում դժգոհում է քարոզարշավորդների մոտ երևակայության բացակայությունից.

Ոչ ոք չի հավատում քարոզներին, մեծամասնությունը տառացիորեն զզվում է այս գովազդային մրցարշավից, բայց դրանք հենց այն գերակշռող մեխանիզմներն են, որոնք այսօր առկա են այս երկրում:

Չնայած բազմաթիվ ու բազմապիսի քարոզարշավներին, Narjan-ը իր հերթին կատակում է, որ մայիսի 12-ից հետո մենք «Մուլտի Ազգային Ժողով» ենք ունենալու Հայաստանում: Ինչպես ասում են, կապրենք` կտեսնենք…

Advertisements