Հայաստանը նոր վարչապետ ունի

Խոսելով Սերժ Սարգսյանի՝ ՀՀ Վարչապետի պաշտոնում նշանակման մասին, Oneworld Multimedia բլոգում Օնիկ Գրիգորյանը իր այցելուներին առաջարկում է խորհել մի շարք կարևոր թեմաների շուրջ.

Բացառված էչ, որ այս նոր զարգացումը կարող է դառնալ մայիսի 12-ի ընտրությունների արդյունքը կանխորոշող ամենակարևոր գործոններից մեկը։ Անդրանիկ Մարգարյանին շատերը համարում էին քաղաքականապես ավելի չեզոք գործիչ Հայաստանի ծայրահեղ բևեռացած քաղաքական ասպարեզում։ Ի հակադրություն նրան՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ քչերն են անտարբեր, իսկ նրա նկատմամբ վերաբերմունքը հիմնականում բացասական երանգներ ունի։

Կարծում եմ բլոգերը առավել ուշագրավ դիտարկումը վերաբերվում է մի երևույթի, որը շատերն են զգում, բայց քչերն են բարձրաձայնում.

Հետաքրքիր է, որ նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար չեն դժգոհում Հայաստանում տիրող իրավիճակից, սկսել են քրթմնջալ, որ Սարգսյանի նախագահ դառնալու դեպքում կլքեն երկիրը։ Թեև Հանրապետականների և Սարգսյանի տանդեմը ավելի շուտ ձգտում է դանդաղ փոփոխությունների, քան թե այժմյան իրավիճակի շարունակմանը, շատերի կողմից այս երկմիության հաղթանակը 2007-ի և 2008-ի ընտրությունների դիտարկվում է որպես հետընթաց։

Հոդվածին ամբողջությամբ կարող եք ծանոթանալOneworld Multimedia բլոգում։