«Այլընտրանքը» եւ հասարակության ատամհատիկը

«…հասարակության շտկումը, մեր կյանքի ընթացքի բեկումը յուրաքանչյուրս մեզնից, մեր ընտանիքից, մեր շրջապատից ու մեր բակից պետք է սկսենք», — ասում է «Այլընտրանք» շարժման առաջնորդներից մեկը՝ Aramazd-ը (Արամազդ Ղալամքարյան) իր բլոգում։ Այսօր մեր հասարակությանը ընտրության հնարավորություն չի առաջարկվում, «Այլընտրանքի» ստանձնած առաքելությունն այսօր անհնար է թվում, բայց այս շարժումը առնվազն «բաց դաշտ է ապահովում բոցավառվող աչքերով յուրաքանչյուր հավատավորի համար», պնդում է Aramazd, մայիսի 12-ի ընտրությունները նմանեցնելով ավանդական ատամնահատիկի արարողությանը.

Այսօր, ընտրությունների ներկա փուլում, մեր հասարակությանը ես նմանեցնում եմ ատամհատիկ նշող երեխայի. նրա դիմաց լցրել են մի բուռ կարտոֆիլ, մի բուռ ասֆալտ ու մի կապ էլ տուկի թել։ Եվ շատերս ուշի ուշով հետեւում ենք, տեսնենք էս երեխան հանկարծ կվերցնի՞ գրիչ, վրձին, բահ կամ էլ սուր։ Մի թաքուն, անհույս ու պարապ ՙհավատով՚ սպասում ենք, որ էդ ատամհատիկի երեխան կմեծանա ու մի ինչ-որ հրաշքով ստրուկի չի վերածվի, ճորտ չի լինի, այլ կստեղծագործի, կարարի, իսկ անհրաժեշտության դեպքում զենքը ձեռքին կգնա մարտի՝ պաշտպանելու մեզ, մեր մայրերին ու քույրերին։