Սերժ Սարգսյանը նշանակվել է ՀՀ Վարչապետի պաշտոնում

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին՝ ազատելով նրան ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պարտականություններից:

2007-04-04 09:33 Աղբյուրը՝ E-channel

Այս նշանակմանը նախորդող ամբողջ շաբաթ հայ բլոգերները ակտիվորեն քննարկում էին Վարչապետի թափուր պաշտոնին հավակնող թեկնածուներին։ Առավել բազմակողմանի քննարկումներ ընթանում էին Oneworld Multimedia և Kornelij Glas բլոգերում, որոնք էլ հենց առաջինը հաղորդեցին Սերժ Սարգսյանի՝ Վարչապետի պաշտոնում նշանակման լուրը։