Ձեռնարկությունների գերաճի ինդեքսում Հնդկաստանը իր տեղը զիջում է Հայաստանին

Armenian Breaking News, Hyelog, Armenia և մի շարք այլ հայկական բլոգեր հաղորդում են, որ Գրանտ Տորնտն Ինթերնեյշնլի ամենամյա՝ Գերաճի Ինդեքսում Հայաստանը անսպասելիորեն բարձր գնահատականների է արժանացել։ Մասնավորապես Hyelog-ը հանդես է եկել ասպիսի մեկնաբանություններով.

Ընդհանուր ֆոնի վրա առանձնահատուկ լիակատար անսպասելի էր Հայաստանի դիրքը, որը առաջին անգամ էր մտցվել այս հետազոտության մեջ։ Պարզվում է, որ հայկական ընկերությունների 38%-ը գերաճ է ապրում։ 2007թ. ասպիսի ցուցանիշներ դրսևորելով, Հայաստանը հայտնվել է երկրորդ տեղում [ԱՄՆ-ից հետո], և այս դիրքը 2006թ. զբաղեցնող Հնդկաստանին ուղարկել է 15-րդ տեղ (15%):