Հարձակում Գյումրու քաղաքապետի վրա. 3 սպանված, 6 վիրավոր

Աղբյուրը՝ EURASIANET.org [4/03/07]. Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության ավագ անդամի վրա կատարված զինված հարձակումը լուրջ մտահոգությունների առիթ է տալիս։ Շատերը միջադեպը կապում են մայիսի 12-ի ընտրությունների հետ, չնայած պաշտոնական հետաքննությունը դեռևս ընթացքի մեջ է, և հարձակման իրական շարժառիթները դեռևս հայտնի չեն։

Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա աշխատակազմը ապրիլի 2-ին, ուշ երեկոյան, զինված հարձակման են ենթարկվել Երևանում Հանրապետական կուսակցության հավաքից վերադառնալիս։ Հենց այս ժողովին էր, որ կուսակցության ղեկավարները հաստատեցին կուսակցության գործող նախագահ և պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ մարտի 25-ին սրտի կաթվածից մահացած Անդրանիկ Մարգարյանի փոխարեն վարչապետի պաշտոնում փոխարինելու համար։

Բլոգոսֆերային վերաբերմունքը հիմնականում չեզոք էր, շատերը բավարարվեցին տարբեր լրատվամիջոցներից մեջբերումներ անելով, ինչպես օրինակ. Oneworld Multimedia-ն այստեղ և այստեղ, Kornelij Glas-ը, Armenia-ն, Hyelog-ը, Armenian Breaking News-ը և ուրիշներ։