Հայկական Սուրբ Խաչ եկեղեցու բացումը Աղթամար կղզում

Ahousekeeper-ը իր զայրույթն է արտահայտում Թուրքիայի կառավարության միջոցներով վերանորոգված Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողության կապակցությամբ։ Եկեղեցու վերանորոգումը Թուրքիայի կողմից ներկայացվում էր որպես բարի կամքի դրսևորում Հայաստնի նկատմամբ, չնայած երկու երկրների միջև բազմաթիվ քաղաքական տարաձայնությունների և հարաբերությունների բացակայությանը։ Ինչպես Ahousekeeper-ը, այնպես էլ Hyelog-ը նշում են, որ եկեղեցու բացմանը ներկա գտնված հայկական պատվիրակությանը սառը ընդունելություն է ցուցաբերվել։ Hyelog-ը գրում է.

Այն փաստը, որ շրջանի կառավարիչը իր բացման խոսքում ողջույնի չարժանացրեց հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Գյուջյանին և Մեսրոպ Մութաֆյանին, աննկատ չանցավ։

Ahousekeeper իր դատողություններում նկատում է, որ Հայկական պատվիրակության լուռ մասնակցությունը նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը իր լուռ համաձայնությունն է հայտնում Թուրքիայի կողմից հայերի մշակությանի ժառանգության «սեփականաառգրավմանը»։

Advertisements