Երկու հոբելյան՝ Ա1պլյուսի փակումն ու PanARMENIAN.Net-ի բացումը

Image4

Mesrop Movsesyan, A1 Plus Director, Yerevan, Republic of Armenia © Onnik Krikorian / Oneworld Multimedia 2007

Bekaisa չի կարող չնկատել, որ ապրիլի 2-ը երկակի հոբելյան է՝  PanARMENIAN.Net-ի 7 -ամյա տարեդաձը և  A1plus-ի փակման 5-րդ տարին։

Մինչ Uzogh-ը (Ռուբեն Մուրադյան՝ PanARMENIAN Network-ի փոխնախագահ) շնորհավորում է իր գործընկերներին և երախտագիտություն հայտնում PanARMENIAN.Net-ի ընթերցողներին, Օնիկ Գրիգորյանը պատմում է չարաբաստիկ հոբելյանի կապակցությամբ Ա1պլյուսի կողմից կազմակերպված ակցիայի ձախողման մասին (այցելեք Oneworld Multimedia մանրամասների և լրացուցիչ լուսանկարների համար).

Ինչևէ, չնայած հոբելյանը նշողների քանակը տարեց-տարի պակասում է, այսօրվա ակցիան տարբերվում էր նախորդներից։

Ասես Ազատության հրապարակ մուտք ձեռք բերելու նպատակով կազմակերպված այս ակցիայի համար Ա1պլյուսը որոշել էր ծառատունկ կազմակերպել Օպերան շրջապատող տարածքում։

Ինչևէ, ակցիան ձախողվեց, և իշխանությունը բոլոր հիմքերն ուներ ծառատունկն արգելելու համար՝ ըստ Օնիկի։

Բոլոր կողմերին արդարը հատուցելու համար նշենք, որ Kornelij Glas-ի դիտարկմամբ, Ա1պլյուսի տրամադրած լրատվության որակը միշտ չէ, որ բավարար բարձր մակարդակի վրա է, սակայն այս նկատառումը կարելի է կիրառել բազմաթիվ այլ հեռուստաընկերությունների նկատմամբ, այնպես որ երևի արժե բոլոր մյուսներին էլ փակել, կեսկատակ առաջարկում է Kornelij-ն։