Պայքարի՛ր քո իրավունքների համար

Nazarian-ը քննարկում է Ազգ օրաթերթի այս և այս հոդվածները։ Առաջին հոդվածը Վանաձոր ձորակում փոքր հիդրոէլեկտրակայան կառուցելու նախագծի մասին է, որը բողոքի ալիք է բարձրացրել Վանաձորի մտավորականության և խնդրով մտահոգված քաղաքացիների շրջանում, քանի որ նախագիծը, ըստ վերջիններիս, վտանգավոր է շրջակա միջավայրի ապահովության առումով, արդյունավետ չէ տնտեսական առումով և ավելի շուտ փորձ է նախագիծը ձեռնարկած «Հասմիկ ՍՊԸ» կողմից սեփականացնել Վանաձորի կիրճը։

Երկրորդ հոդվածը, որը քննարկվում է նույն բլոգ-պոստում, այն մասին է, որ «Ծխախոտի իրացմանսպառման եւօգտագործմանսահմանափակումների մասին» օրենքը փաստորեն չի գործում և չնայած երթուղային տրանսպորտում փակցված հայտարարություններին, «մարշրուտկաների» վարորդները շարունակում են ծխել մեքանայի մեջ, «իսկ ուղևորները որևէ քայլ չեն ձեռնարկում, չցանկանալով կոնֆլիկտի մեջ մտնել հերթական փնթփնթան վարորդի հետ»։

Հարցն այն է, որ եթե դու չպայքարես քո իրավունքների համար, որևէ մեկը դա չի անի քո փոխարեն։ Չշխողներըի բախտը բերել է, որ առանց որևէ պայքարի երկիրը նման օրենք է ընդունել՝ թերևս փորձելով Եվրոպական երկիր ձևանալ։ Այժմ ընդամենը հարկավոր է մի փոքր ջանք թափել և պայքարել սեփական իրավունքների համար։

ՏԶԿ/ԹԻ-Հայաստան Ընտրությունների Մոնիտոր 2007-ում “Stubborn,” մականունով մի ուսանող հոդված բլոգ պոստ է հրապարակել, այն մասին, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը Երևանյան ուսանողներին անվճար տրանսպորտ է տրամադրում, փորձելով ստանալ նրանց աջակցությունը գալիք ընտրություններին։