Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

«Մարտի 25-ի ցերեկը, 13:20-ին, իր բնակարանում սրտի կաթվածից հանկարծամահ է եղել Հայաստանի վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը»: (E-channel) Անդանիկ Մարգարյանը ՀՀ վարչապետի պաշտոնում ամենաերկար ծառայած քաղաքական գործիչն է (այս պաշտոնին նշանակվել էր 2000թ. մայիսի 12-ին), ինչպես նաև իշխող Հանրապետական կուսակցության ղեկավարը, և այս անժամանակ մահը շատերի կողմից դիտարկվեց որպես հարված երկրի ներքին հավասարակշռությանը։

Հայկական բլոգոսֆերայի վերաբերմունքը բավականին զուսպ էր։ «ПРемьеры у нас умирают в не самые спокойные моменты» նշում է Kornelij Glas-ը։ Life in Armenia, Blogrel և այլ բլոգեր սահմանափակվեցին դատողություններով այն մասին, թե ինչպիսի ազդեցություն կունենա Վարչապետի մահը ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի քաղաքական դերի բարձրացման վրա, իսկ Armenia Breaking News բլոգը հաղորդում է, որ «երեկ Հանրապետական կուսակցության վարչությունը նիստ էր հրավիրել, որին Սերժ Սարգսյանը մասնակցեց որպես վարչության նախագահ»։ Վարչապետի մահվան հետ կապված բոլոր հիմնական զարգացումները մանրամասն ներկայացվում են Oneworld Multimedia բլոգում։

Pigh-ը վրդովված է ռուսալեզու հայկական բլոգերի վերաբերմունքից՝ ավելի շատ հարգանք պահանջելով հանգուցյալ Վարչապետի նկատմամբ.

Умер Варчапет,второе лицо в государстве,лидер правящей партии….Умер человек… Умер тот,который,когда многих из нас еще не было на этом свете,уже мечтал о свободной и независимой Армении… Умер,продержавшись на этом скользком посту более 6-и лет,не поступившись своими принципами….

Հարգանքի և բարեհիշատակման խոսքեր են լսվում նաև True lies & False facts և Notes from Hairenik բլոգերից.

Ան հազուագիւտներէն էր որ իր գաղաբարին համար գիտցաւ պայքարիլ եւ մերժեց ամբողջատիրական համակարքը, եւ որուն համար երկու տարի մնաց Խորհրդային բանտերուն մէջ: Իսկ երբ անկախացումէն ետք հասաւ բարձրագոյն Վարչապետի պաշտօնին՝ չօգտագործեց իր դիրքը միլիոներ դիզելու համար: Իր ազգայնական գաղաբարախօսութեամբ ալ քիչ մը հայրենասիրութիւն ներարկեց նիւթապաշտ դարձած հասարակութեան մէջ:

Որոշակի փորձեր արվեցին դավադրության մոտիվներ առաջ քաշել բլոգերում, սակայն դրանք հիմնականում անուշադրության մատվեցին.

Ինչպես ես արդեն նշել եմ, որևէ հիմք չկա կասկածելու, որ պատճառը կաթվածը չէր, և որ լուրը որևէ մեկի համար զարմանալի չհընչեց։ (Oneworld Multimedia)

Ինչևէ, չնայած կորստին, երկրիրը հունից դուրս չեկավ։ Վարչապետի մահվանը հետևեց կառավարության հրաժարականը։ Ինչպես փոխանցում է  E-channel կայքը. «ՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը` հրաժարական տված կառավարության անդամներին հանձնարարելով շարունակել աշխատանքը մինչեւ նոր կառավարության ձեւավորումը»։