Հայկական դեմոկրատիայի զարգացման հիմնական խոչընդոտը անտարբերությունն է

Թեև 15 տարվա դեմոկրատական զարգացումը բավարար չէ կենսունակ դեմոկրատիա կառուցելու համար, «…երկրում ընթացող արժեքների այլասերման գործընթացները և վերադարձը դեպի ժամանակակից ֆեոդալիզմ, կորող է անվերադարձ լինել…», իր բլոգում դատողություններ է անում Bekaisa-ն և փաստում, որ անտարբերությունը այն մարդկանց կողմից, ովքեր հասկանալով առկա իրողությունների բացասական հետևանքները «ՈՐՈՇՈՒՄ են անգործունակ կերպով լռել», հանդիսանում է հայկական դեմոկրատիայի զարգացման հիմնական խոչընդոտը։

Մինչ Bekaisa-յի հոդվածին ի պատասխան Ahousekeeper-ը կասկածներ է հայտնում Հայաստանում առհասարակ դեմոկրատիա կառուցելու նպատակահարմարության վերաբերյալ, քննադատելով ԱՄՆ դեմոկրատիայի որակական թերությունները, David_sand-ը և Narjan-ը ակտիվորեն քարոզում են իրական ժողովրդավարության անհրաժեշտությունը։

Մինչ քննարկումը շարունակվում է, կհամարձակվեմ կարծիք հայտնել, որ ռուսական «ինքնիշխան դեմոկրատիայի» մոդելի ազդեցությունը նույնպես մեծ դեր ունի այն բանում, որ Հայաստանում այսօր որևէ մեկը կարող է կասկածի ենթարկել դեմոկրատիա կառուցելու կարևորությունը։

ՀԳ Ամբողջ տեքստում ես հատուկ խուսափել եմ «դեմոկրատիա» տերմինի փոխարեն «ժողովրդավարություն» տերմինը օգտագործելուց, քանի որ իմ կարծիքով «ժողովրդավարություն»-ը չի արտահայտում այն բոլոր իմաստային նրբերանգները, որոնք առկա են «դեմոկրատիա»-ի մեջ։

Advertisements