Ամենուրեք Բարգավաճ Հայաստան


© Հայկական Ժամանակ

Դեռ “@ 2007-03-21 09:07:00″ Narjan-ը հաղորդեց, որ նախագահական պալատի պարսպին նկարված է եղել «ԴՈԴ» բառը, որը այնուհետև արագությամբ սրբվել էր՝ փչացնելով բլոգերների հրճվանքը, թեև շատերը բարձր գնահատեցին պետական ծառայությունների կատարած մաքրման աշխատանքների օպերատիվությունը։

Արդեն մարտի 22-ին, ՏԶԿ/ԹԻ-Հայաստան Ընտրությունների Մոնիտոր 2007-ը և ЖЖитейские записки հայտնեցին, որ Հայկական Ժամանակ թերթը դեպքի կապակցությամբ հոդված է հրապարակել թերթի առաջին էջում.

ՀԺ-ն ասում է (նկարով), որ երեկ ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել անվտանգության նախարարների հետ։ պատճառն այն էր, որ նախորդ գիշեր ինչ-որ անձ կամ անձինք նախագահի նստավայրի պատին ներկով ու մարդաբոյ տառերով գրել էին «ԴՈԴ» (նկարում)։ Իհարկե, ակնհայտ էր, որ գրության հեղինակներն այսպիսով ակնարկել էին Ռոբերտ Քոչարյանի եւ «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանի միասնության մասին: Եւ ի դեպ, երեկ այսօրինակ հարձակման էր ենթարկվել նաեւ Գագիկ Ծառուկյանի` «Հայաստան» հանրախանութի վրա փակցված մեծադիր նկարը։ Ինչ-որ անձ կամ անձինք կարմիր ներկ էին ցփնել նրա լուսանկարի վրա: (CRD / TI Armenia Election Monitor 2007)

Մինչ բլոգերները վայելում են նախագահական պատի ներկերը, The Armenian Odar-ը տառապում է «Բարգավաճ Հայաստանի պաստառից (Բարգավաճ Հայաստան — Դոդի Գագոյի կուսակցություն), որը փակցված է դիմացի շենքի պատին», հառաչելով. «Երևի որևէ ճար չկա, ստիպված եմ լինելու յոլա գնալ մինչև մայիսի 12-ի ընտրությունները։ :-(»։

Երևան, 21 մարտ, 2007 © The Armenian Odar

Advertisements