Հարավային պողոտա բողոքի ակցիա

Աղբյուրը՝ ՏԶԿ/ԹԻ-Հայաստան Ընտրությունների Մոնիտոր 2007.

[…]Հաջորդելով անցած շաբաթ տեղի ունեցած Ֆլեշ-մոբին` «Տարածաշրջանայի զարգացման կենտրոն/Թրանսփարենսի Ինթերեշնլ-Հայաստան»-ը կանցկացնի մեկ այլ միոջոցառում`«սկսել ա»-ի մասնակցությամբ:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ՙՏարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան՚ ՀԿ-ն “Սկսել ա…” նախաձեռնող խմբի հետ համատեղ ս.թ. մարտի 25-ին կազմակերպում է հրապարակային միջոցառում նվիրված Երևան քաղաքի քաղաքաշինության ոլորտում տիրող իրավիճակին:

Միջոցառումը կսկսվի ժամը 13:00-ին Կոմիտասի արձանի մոտ, որտեղ կկազմակերպվի ‎ցուցահանդես, ինչից հետո ժամը 14:00-ին կանցկացվի երթ դեպի Երևանի քաղաքապետարան` Ազատության հրապարակով, Թումանյան փողոցով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Վ.Սարգսյանի և Բեյրութի փողոցներով:

Միջոցառմանը հրավիրված են քաղաքի բնակիչներ, ՀԿ-երի, կուսակցությունների, միջազգային կազմակերպությունների ու ԶԼՄ-երի ներկայացուցիչներ:

ՄԻԱՑԵ’Ք ՄԵՐ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՅԻՆ:

Երևանում ընթացող կառուցապատման աշխատանքների մասին առավել կարող եք ծանոթանալ նախորդ նյութում` այստեղ:[…]

Bekaisa-ն նույնպես տարածել է հայտարարություն ակցիայի մասին.

Հաջոր միջոցառումը նախատեսվում է այս կիրակի, ժամը 13:00, նույն տեղում (Կոմիտասի արձան) և կոչվելու է «Հարավային պողոտա» ;)), դուք գիտեք, թե ինչու :))

Պաստառը, թռուցիկները և մանրամասները շուտով կլինեն։