ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը աջակցում է Համայնքային ոստիկանության ներմուծումանը Հայաստան

Armenian Breaking News բլոգը հաղորդում է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և Հայաստանի ոստիկանության միջև վերջերս կնքված պայմանագրի մասին, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների վստահությունը ոստիկանության հանդեպ.

Համաձայնագրի ներքո կկազմակերպվեն ուսուցողական դասընթացներ, դասախոսություններ եւ այլ միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն բարձրացնելու հայ ոստկանների իրազեկության մակարդակը` ԵԱՀԿ եւ Եվրոպայի Խորհրդի Ոստիկանության էթիկայի վերաբերյալ փաստաթղթերի եւ մարդու իրավունքների չափանիշների մասին: Համաձայնագիրը նաեւ նախատեսում է մի շարք ոստիկանական հենակետերի /կենտրոնների/ ստեղծում Արաբկիր համայնքում: