Կոռնելիի #5 ընտրական հուշաթերթիկը

Kornelij Glasը թողարկել է իր հերթական ընտրական թերթիկը՝ ընհանրացնելով անցյալ ժամանակահատվածի հիմնական զարգացումները.

  1. Նախընտրական գործընթացներում որոշակի դադար է նկատվում՝ ամենայն հավանականությամբ կուսակցություններընախապատրաստվում են պաշտոնական քարոզարշավին։
  2. Որոշ ակտիվություն է նկատվում «Այլընտրանքի» կողմից՝ նույն ինքը «Իմպիչմենտ», սակայն միտինգային ակտիվությունը արդեն մարում է՝ վերջին անգամ ներկա էր մոտ 100-200 մարդ (200 գրում եմ, որպեսզի չկարծեն, թե դիտմամբ նվազեցնում
  3. Փոխարենը OpenArmenia-ում «Այլընտրանքը» առաջնակարգ դիրքերում է։ Այս պահին ОА-ում անցկացվող քվեարկությունների արդյունքներով շարժումը առաջին տեղում է, նրա անցյալի և ապագայի մասին բուռն քննարկումներ են գնում ֆորումի մի շարք թեմաներում, մասնավորապես այստեղ։Ֆորումում հայտնվել են շարժման մի քանի ակտիվիստներ, բացի այդ շարժման երիտասարդական թևի ակտիվիստներ Արամազդ Ղալամքարյանը և Հրանտ ՏերԱբրահամյանը նույնպես ակտիվորեն հանդես են գալիս այստեղ։
  4. Բացի այդ, համաձայն ОА-ի և Ուզողի անցկացրած հարցումների, բավականին շատ ձայներ ունեն դաշնակները։ Հիմնականում կարող եմ փաստել, որ իմ շրժապատում ՀՀԴի նկատմամբ համակրանքը աճում է, որը կարելի է բացատրել այն բանով, որ դաշնակները հասկանալի դիրքորոշում ունեն և ազգային կողմնորոշում։(Իմ կողմից ավելացնեմ, որ Հայաստանում ՀՀԴի գործունեության նկատմամբ բացարձակապես որևէ համակրանք չեմ տածում)
  5. Բարգավաճ Հայաստանը բացել է իր վեբսայթը։ Սայթից եզրակացնում ենք, որ ա) Ծառուկյանը լապթոփ, և հնարավոր է, որ նույնիսկ բլոգ է վարում, բ) կուսակցության անդամ դառնալու համար անհրաժեշտ է 2 լուսանկար և կուսակցությունը ձեզ կօգնի դրանք պատրաստել, գ) չնայած չարանենգ բամբասանքներին, կուսակցությունը ծրագիր ունի այն էլ ամբողջ 3 լեզուներով։