Խորհրդարանական ընտրությունների մոնիտորինգ

«Ընտրությունները Հայաստանում սովորաբար ուղեկցվում են բռնության դեպքերով, ինչպիսին էր 2003թ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ հարձակումը ընդդիմության ընտրարշավի համակարգողի վրա, իսկ հաճախ էլ` սպանություններով, ինչը պատահեց Շահումյան գյուղում անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ, կամ էլ` Նոր Հաճնի ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Վերջերս ընդդիմական կուսակցության ներքին վեճի հետևանքները հանգեցրել էին մարմնական հարձակումների, իսկ «Ազատություն» ռ/կ-ն հայտնում է, որ վիճաբանություն է ծագել երկու առաջնային կուսակցությունների` «Բարգավաճ Հայաստան» և Հանրապետական կուսակցությունների միջև»: Գրում է ՏԶԿ/ԹԻ-Հայաստան Ընտրությունների Մոնիտոր 2007-ը, ավելացնելով, որ մերձիշխանական կուսակցությունների միջև նման հակասությունների գոյությունը կարող է մեծ ազդեցություն թողնել ընտրությունների հետագա ընթացքի վրա։ Նյութին ամբողջությամբ ծանոթացեք այստեղ։

Advertisements