Իրան-Հայաստան գազամուղը և Հայաստանյան տնտեսության այլ զարգացումները

«Իրանը պատրաստվում է այս տարի Հայաստանին մատակարարել 1.1 միլիարդ խորանարդ մետր բնական գազ նորաբաց գազամուղի միջոցով։ Ծավալները նախատեսվում է աճեցնել մինչև 1.5 մլրդ. մինչև 2013թ.» հաղորդում է Armenia բլոգը։

Ասես Armenian economist-ի վերջին հրապարակմանն արձագանքելով՝ HayBlog-ը գրում է Հայաստանում անշարժ գույքի գների շարունակական աճի մասին.

По сравнению с январем 2006 года, количество сделок увеличилось на 9,6%, в том числе в Ереване сократилось на 9%, а в областях увеличилось на 14,6%. Средняя цена за 1 кв/м в собственном доме в Ереване в январе текущего года по сравнению с декабрем 2006 года, возросла на 2,5%, составив 230,4 тыс. драмов ($640). Средняя цена за 1 кв. м жилплощади в частном доме в районах за отчетный период, по сравнению с декабрем 2006 годом, выросла на 3,7%.

Մեկ այլ բլոգ-պոստում՝ այս անգամ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ կապված, HayBlog.ru-ն մեջբերում է «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանի խոսքերը այն մասին, որ Հայաստանը լուրջ առավելություններ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ այլ երկրների համեմատությամբ։

Հետաքրքիր է, որ ոլորտի կարևոր զարգացումներից մեկը Հայաստանում, այն է՝ Windows XP օպերացիոն համակարգի հայալեզու կիրառադեմքի🙂 (interface (c)) թողարկումը Մայքրոսոֆթ ընկերության կողմից հիմնականում ընդունվեց ծաղրանքով և թարգմանության որակի նկատմամբ սարկազմով, որը ինչ որ տեղ կապված էր հայերեն լեզու տեխնիկական աշխարհի նոր իրողություններին համապատասխանեցնելու ծրագրավորողների նախաձեռնության անշնորհակալ բնույթի հետ։ Ahousekeeper-ը թեմային ամենաթարմ անդրադարձողներից մեկն է, սակայն այս պահին ամենաակտիվ քննարկումները հենց նրա մոտ են ընդանում, իսկ ավելի վաղ թեմային անդրադառձել էին նաև Hayk-ը, Nm_work-ը, Angry Root-ը (ձեր խոնարհ ծառան), Nerses_am-ը և ուրիշներ։

Լավ լուրեր կան նաև կրթության ասպարեզում՝ AUA-ը (Հայաստանի ամերիկյան համալսարանը) արժանացել է ԱՄՆ հավատարմագրման, ինչը իրականում «մեծ նորություն է», ինչպես ասում է Life in Armenia-ն.

Հավատարմագրման պրոցեսը ընթացքի մեջ էր արդեն մի քանի տարի և այս հաջողությունը մեծ նշանակություն ունի ոչ միայն համալսարանի, այլև երկրի համար։ Այժմ Տեխասցի, Թիֆլիսեցի, Թեհրանցի կամ ցանկացած այլ վայրից եկած սփյուռքահայ երիտասարդը կարող է այստեղ կրթություն ստանալ, որը կընդունվի Կալիֆորնիայում և ցանկացած այլ տեղ։ Կրթակարգը ներառնում է MBA (բիզնես կառավարում) և այլ կոչումներ, որոնք իհարկե շատ ավելի թանկ կարժենային ԱՄՆ-ում սովորելու դեպքում։ Տեղացիների համար, ովքեր այսպես թե այնպես հաճախելու են AUA-ը, սա նշանակում է, որ իրենց կրթություն միջազգային ասպարեզում ավելի արժեքավորվում է։

Կարծես թե կրթությունը հայտ է ներկայացնում դառնալ Հայաստանի առաջարկած մրցունակ ապրանքատեսակներից մեկը։ Կրկին անգամ հիծենք, որ երկրում արդեն իսկ կան 4-5000 իրանցիներ, հիմնականում ուսանողներ, եթե ես ճիշտ եմ հասկացել ԱրմենիաՆաուի այս հոդվածը։

Հայաստանի հերթական առաջնահերթ տնտեսական ոլորտը իհարկե տուրիզմն է։ Life in Armenia բլոգում Ռաֆֆի Կ.-ն խոսում է Ծաղկաձորում իր անցկացրած դահուկային ճանապարհորդության մասին.

Դահուկներ կարելի է վարձել 5,000 դրամով($14), իսկ ճոպանուղու մեկօրյա տոմսի արժեքը 7,000 դրամ էր ($20)։ Դահուկների վարձույթներ կային մի քանի տեղերում… ցանկալի է մի փոքր շուտ տեղ հասնել լավ ընտրություն ունենալու համար։ Սնոուբորդերը կարծես թե կրկնակի թանկ արժեին դահուկներից։ Ճոպանուղու տոմսերն էլ կարելի է ձեռք բերել միանգամյա տարբերակով, որի դեպքում ամեն բարձրանալը կարժենա 1,000 դրամ։

Դե ինչ, կարծես թե Հայաստանի տնտեսությունը միայն շինարարությամբ չէ, որ զարգանում է, այնպես չէ՞։